Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս)։ 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը։ Կալիմաքոսին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Գլխավորել է Ալեքսանդրիայի գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»)։ Պահպանվել են նրա 64 էպիգրամները։ Կալիմաքոսն ազդեցություն է գործել ուշ շրջանի հունական և հռոմեական պոեզիայի վրա[4]։
Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը։ Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 172)։