Jump to content

Կալդերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիակչակ լեռան կալդերան (Ալյասկա)

Կալդերա (պորտուգ.՝ caldera - կաթսա), կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք։ Տերմինը ծագել է Պալմա կղզու (Կանարյան կղզիներ) հրաբխի վիթխարի խառնարանի անունից։

Առաջանում է Երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։ Հայտնի են կալդերաներ, որոնց մակերեսը հասնում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ²։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 170
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալդերա» հոդվածին։