Լա Ասունսիոն (իսպ.՝ La Asunción), քաղաք Վենեսուելայում։ Արիսմենդի համայնքի և Նուևա Էսպարտա նահանգի վարչական կենտրոնն է[2], նահանգ, որի կազմի մեջ մտնող երեք կղզիներից մեկի՝ Մարգարիտա կղզու կենտրոնական մասում էլ տեղակայված է։ Բնակչության թվաքանակը 36 806-ից[3]2011 թվականին հասել է 117.513-ի[4]։
Հիմնադրվել և ամրություններով զորացվել է 1565 թվականին, նավապետ Պեդրո Գոնսալեսի նախաձեռնությամբ։ Բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին; 1648 թվականին նրա գրեթե բոլոր բնակիչները արևադարձային համաճարակի զոհ են դարձել։
Լա Ասունսիոնի հին քաղաքամասում պահպանվել են գաղութային ժամանակների ճարտարապետության մի շարք հուշարձաններ. «Հին կամուրջը» (իսպ.՝ El Puente Viejo), արդի կերպարվեստի ու քանդակագործության Նուևա Կադիս (իսպ.՝ Nueva Cadiz) թանգարանի շենքը, Բոլիվարի հրապարակի (Plaza Bolívar) վրա գտնվող La Iglesia de Nuestra Señora de La Asunción եկեղեցին, որը համարվում է Վենեսուելայի հնագույն և ամենագեղեցիկ պատմա-մշակութային հուշարձաններից մեկը (կառուցվել է 1570-1617 թվականներին), նախկին վանքը (1593-1617), որտեղ ներկայումս տեղավորված է նահանգային վարչակազմը, և նիստեր է գումարում օրենսդիր ժողովը։ Քաղաքից հյուսիս ընկած բլրի վրա բարձրանում է 17-րդ դարի վերջերին կառուցված Castillo de Santa Rosa ամրոցը։