Գորշ աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գորշ աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Urocyon cinereoargenteus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Գորշ աղվեսը (լատիներեն՝ Urocyon cinereoargenteus) շնազգիներին պատկանող կենդանի է և հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի հարավային և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածներում։ Այս աղվեսը շատ մոտ է իր հարազատ Չանել Կղզու աղվեսին։ Այս տեսակն ավելի տարածված է աշխարհամասի խաղաղօվկիանոսյան հատվածում։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ աղվեսն առաջացել է մոտ 3,6 միլիոն տարի առաջ Պլիոցենի ժամանակաշրջանում։ Առաջին ոսկրային մասունքները հայտնաբերվել են Արիզոնա նահանգում։ ԴՆԹ արդյունքները ցույց են տվել, որ գորշ աղվեսները չեն պատկանում կարմիր աղվեսների խմբին և համարվում են բոլորովին ուրիշ կենդանիներ՝ ունենալով որոշ նմանություններ ասիական ենոտանման շանը և աֆրիկական լայնականջ աղվեսին։ Եղանակի տաքացման պատճառով Պլիոցենի վերջում այս աղվեսը տեղափոխվել է Ամերիկայի հյուսիսարևելյան հատված։ Չանել կղզու աղվեսը նույնպես առաջացել է գորշ աղվեսից։
Չափսերը և մորթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ աղվեսները մնացած աղվեսներից տարբերվում են հիմնականում մեջքի հատվածի գորշ մորթիով։ Ունեն 76-112 սմ մարմնի և 27-43 սմ պոչի երկարություն։ Կշռում են մոտ 3,6 -7 կգ։ Մեջքի հատվածը գորշ գույնի է պոչի ծայրը՝ սև։ Ականջների ետևի և թաթերի մասը կարմրավում է, իսկ ականջների արանքը՝ մոխրագյուն։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ աղվեսները իրենց զույգը պահպանում են ողջ կյանքում։ Ձագերը ծնվում են տարբեր ժամանակահատվածներում՝ կախված ապրելու վայրից։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 53 օր և ծնվում են մեկից յոթ ձագուկ։ Երեք ամսականում ձագերը կարող են ծնողների հետ որսալ, իսկ չորս ամսականում կարող են ուտել և մարսել տարբեր տեսակի ուտելիքներ։ Ծնողների հետ են մնում մինչև աշուն, այնուհետև սկսում են միայնակ կյանքով ապրել։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորշ աղվեսը ամենակեր է։ Ամերիկայի արևելյան հատվածում նրանք որսում են մանր կրծողներին և թռչուններին, իսկ Կալիֆորնիա նահանգում ապրողները՝ միայն կրծողներին։ Միացյալ Նահանգների արևմտյան մասերում ապրող գորշ աղվեսները հիմնականում սնվում են բուսական սննդով և միջատներով։ Գորշ աղվեսների ուտելիքի մեծ մասը կազմում է բուսական սնունդը։
Գորշ աղվեսները լավ ծառ մագլցողներ են և երբեմն սնունդը հայթայթում են ծառերի վրայից։ Ծառ մագլցերը նրանց փրկում է նաև թշնամիներից՝ շներից և կոյոտներից։ Ծառերից իջնում են ճյուղից ճյուղ ցատկելով։
Տարատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն գորշ աղվեսի 16 տարատեսակ՝
- Urocyon cinereoargenteus borealis
- Urocyon cinereoargenteus californicus
- Urocyon cinereoargenteus cinereoargenteus
- Urocyon cinereoargenteus costaricensis
- Urocyon cinereoargenteus floridanus
- Urocyon cinereoargenteus fraterculus
- Urocyon cinereoargenteus furvus
- Urocyon cinereoargenteus guatemalae
- Urocyon cinereoargenteus madrensis
- Urocyon cinereoargenteus nigrirostris
- Urocyon cinereoargenteus ocythous
- Urocyon cinereoargenteus orinomus
- Urocyon cinereoargenteus peninsularis
- Urocyon cinereoargenteus scottii
- Urocyon cinereoargenteus townsendi
- Urocyon cinereoargenteus venezuelae
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ աղվես» հոդվածին։ |
|