Jump to content

Գիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլան (այլ կիրառումներ)
Գիլան օսթան
պարս.՝ استان مرکزی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՌաշթ
Բնակչություն2 530 696 մարդ (2016)[1]
Տարածք14 042 կմ²
Սահմանակցում էԱստարայի շրջան, Արդաբիլի նահանգ, Զանջան, Ղազվինի նահանգ և Մազանդարան
ISO 3166-2 կոդIR-01
gilan.ir

Գիլան (պարս.՝ استان گیلان, Օսթան-է Գիլան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Կասպից ծովի հարավարևմտյան ափին։ Արևելքից սահմանակից է Մազանդարան, հարավից` Ղազվին, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արդաբիլ օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանի հանրապետությանը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 2 530 696 մարդ (2016)[1], հիմնականում գիլանցիներ, թալիշներ, քրդեր, ազարիներ և պարսիկներ, տարածքը 14 042 կմ²։ Մայրաքաղաքը Ռաշթ քաղաքն է։

Գիլանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Գիլանից անջատվել են Զանջան և Քուրդիստան օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 381 063 մարդ` 669 221 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 480 874 մարդ, որոնք ապրում էին 777 316 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 2 530 696 մարդ` 851 382 տնտեսություններում[6]։

Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ռաշտը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 679 995 մարդ), Բանդարե Անզալին (118 564 մարդ), Լահիջանը (101 073 մարդ), Լանգարուդը (79 445 մարդ), Հաշթպարը (54 178 մարդ), Աստարան (51 579 մարդ), Սովմե Սարան (47 083 մարդ), Ասթանե Աշրաֆիեն (44 941 մարդ), Ռուդսարը (37 998 մարդ), Ֆումանը (35 841 մարդ), Խոմամը (20 897 մարդ)[7]։ Քաղաքներում է բնակվում օսթանի բնակչության 63,2%-ը[6]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 17 շահրեստանների (գավառների).

Գիլան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Ամլաշ շահրեստան 46 108 44 261 43 225 Ամլաշ
Ասթանե Աշրաֆիե 107 801 105 526 108 130 Ասթանե Աշրաֆիե
Աստարա շահրեստան 79 416 86 757 91 257 Աստարա
Բանդարե Անզալի շահրեստան 130 851 138 004 139 016 Բանդարե Անզալի
Թալեշ շահրեստան 179 499 189 933 200 649 Հաշթպար
Խոմամ շահրեստան1 Խոմամ
Լահիջան շահրեստան 161 491 168 829 167 544 Լահիջան
Լանգարուդ շահրեստան 133 133 137 272 140 686 Լանգարուդ
Մասալ շահրեստան 47 648 52 496 52 649 Մասալ
Շաֆթ շահրեստան 63 375 58 543 54 226 Շաֆթ
Ռաշտ շահրեստան 847 680 918 445 956 971 Ռաշտ
Ռեզվանշահր շահրեստան 64 193 66 909 69 865 Ռեզվանշահր
Ռուդբար շահրեստան 101 884 100 943 94 720 Ռուդբար
Ռուդսար շահրեստան 144 576 144 366 147 399 Ռուդսար
Սիահքալ շահրեստան 46 991 47 096 46 975 Սիահքալ
Սովմե Սարա շահրեստան 129 629 127 757 125 074 Սովմե Սարա
Ֆուման շահրեստան 96 788 93 737 92 310 Ֆուման
Ընդհանուր 2 381 063 2 480 874 2 530 696
1Առանձնացվել է Ռաշտ շահրեստանից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ. հունիսի 22. Վերցված է 2022 թ. հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլան» հոդվածին։