Jump to content

Գիլադ Շալիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլադ Շալիթ
եբրայերեն՝ גלעד שליט
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1986(1986-08-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՆագարիա, Acre Subdistrict, Հյուսիսային մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել և  Ֆրանսիա
Մասնագիտությունsports columnist, ռազմական գործիչ, լրագրող, investment advisor, գրող և ռազմական գործիչ
ԱշխատավայրIsrael Discount Bank Ltd.?[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Gilad Shalit Վիքիպահեստում

Գիլադ Շալիթ (եբրայերեն՝ גלעד שליט ‎, օգոստոսի 28, 1986(1986-08-28)[1], Նագարիա, Acre Subdistrict, Հյուսիսային մարզ, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի զինվոր, ով 2006 թվականի հունիսի 25-ին Իսրայելի տարածքից առևանգված է եղել մի շարք ահաբեկչական կազմակերպությունների կողմից, որոնք են «Իզզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադը (ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը), Ժողովրդական դիմադրության կոմիտեները (որի մեջ են մտնում ՖԱԹՀ-ի, Պաղեստինյան իսլամական ջիհադի և ՀԱՄԱՍ-ի անդամները), Իսլամի բանակը։ Առևանգման ժամանակ Շալիթը ուներ կապրալի (ռաբաթ) կոչում։

2011 թվականի հոկտեմբերի 18-ին, հինգ տարի և չորս ամիս պատանդ լինելուց հետո, ահաբեկիչների հետ կնքված գործարքի շրջանակներում Գիլաթին ազատել են և փոխանցել հայրենակիցներին, որի փոխարեն Իսրայելի կողմից ազատվել է ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալ, որոնցից ավելի քան 400-ը իսրայելական դատարանի կողմից դատապարտված են եղել մոտ 600 իսրայելցի սպանելու համար[3][4]։ Ազատելու օրը Շալիթին ավագի (ռավ սամալ) կոչում են շնորհել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Ynet ג'וב חדש: גלעד שליט מצטרף לבנק דיסקונט — 2016.
  3. «Կապրալ Գիլադ Շալիթին փոխանցել են Իսրայելին». Lenta.ru.
  4. אבי יששכרוף (20.10.2011). «חוטפי שליט: הוא לא עונה, זכה לטיפול רפואי וצפה בטלוויזיה» (եբրայերեն). Haaretz.