Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գերմանիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | ՀԳՀ, ARD |
Նախընտրական փուլ | Unser Star für... |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 59 |
Առաջին ելույթ | 1956 |
Լավագույն արդյունք | 1 (1982, 2010) |
Վատագույն արդյունք | Վերջին (1964, 1965, 1974, 1995, 2005, 2015, 2016, 2022) |
Հղումներ | |
Գերմանիայի էջը Eurovision.tv կայքում |
Գերմանիան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին սկսած 1956 թ., սակայն նա բաց է թողել 1996 թվականի Եվրատեսիլը, քանի որ Գերմանիան չի անցել նախընտրական փուլը և, հետևաբար, չի մասնակցել այդ տարվա մրցույթին։ Ոչ մի ուրիշ երկիր այդքան հաճախ չի ներկայացված եղել։ Մինչ Գերմանիայի վերամիավորումը 1990-ին, նա ներկայացվում էր որպես Արևմտյան Գերմանիա (Գերմանիայի Դաշնային Հանրապետության)։ Արևելյան Գերմանիան (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) չի մասնակցել մրցույթին։
Գերմանիան հաղթել է մրցույթը երկու անգամ։ 1982-ին և 2010-ին։ Թեև Գերմանիայի մասնակիցները ունեցել են սահմանափակ հաջողություններ համեմատ իրենց հարևանների, հանրային հետաքրքրությունը շարունակ բարձր է մնացել ու մնում։
Գերմանիան, Մեծ Բրիտանիաի, Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ, «Մեծ Հինգ»-ի անդամ է, որոնք ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ։
Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչները հեռարձակում է ՀԳՀ-ը, իսկ եզրափակիչը հեռարձակում է ԱՌԴ-ի առաջին ալիքը։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
- XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
Եվրատեսիլը Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Վայր | Հանդիսավարներ |
---|---|---|---|
1957 | Ֆրանկֆուրտ (Մայն) | Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահ | Անահիթ Իփլիսջյան |
1983 | Մյունխեն | Rudi-Sedlmayer-Halle | Մառլեն Չարել |
2011 | Դյուսելդորֆ | Էսպրիտ Արենա | Անկե Էնգելկե, Ջուդիթ Ռեյքերս և Շտեֆան Ռաաբ |
Պատկերադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարգոթ Հիելսչերը Հիլվերսիումում (1958)
-
Ռոջեր Ցիցերոն Հելսինկիում (2007)
-
Նո Էնջլս խումբը Բելգրադում (2008)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|