Բերնդը ծնվել է ռուսական գերմանացիների ընտանիքում, ովքեր 1989 թվականին արտագաղթել են Գերմանիա։ Հոր անունը Վիկտոր է[3][4]։ Նրանք ծնունդով Անապայից են[5]։
Լենոյի դեբյուտը Բայերի կազմում տեղի ունեցավ օգոստոսի 14-ին՝ բրեմենյան Վերդերի հետ հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերի 13-ին՝ 19 տարեկան, 193 օրական հասակում Լենոն դուրս եկավ խաղադաշտ անգլիական Չելսիի դեմ և դարձավ ամենաերիտասարդ գերմանացի դարպասապահը, ով հանդես է Չեմպիոնների Լիգայում։ 2011 թվականի նոյեմբերի 30-ին Լենոն Բայերի հետ կնքեց պայմանագիր մինչև 2017 թվական[9]։