Անիտա Ռոդիկ
Անիտա Ռոդիկ անգլ.՝ Anita Roddick | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1942[1][2][3][…] |
Ծննդավայր | Littlehampton, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 2007[5][1][2][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Չիչեստեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bath Spa University? և Worthing High School? |
Մասնագիտություն | գործարար, կանանց իրավունքների պաշտպան և կազմակերպության հիմնադիր |
Աշխատավայր | The Body Shop |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sam Roddick? |
Անիտա Ռոդիկ (անգլ.՝ Anita Roddick, հոկտեմբերի 23, 1942[1][2][3][…], Littlehampton, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 10, 2007[5][1][2][…], Չիչեստեր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին ձեռներեց, իրավապաշտպան ու բնապահպան, առաջին հերթին հայտնի է որպես Body Shop-ի հիմնադիր, որը բնական բաղադրիչներից ձեռքով պատրաստված կոսմետիկայի արտադրության ընկերություն է։ Body Shop-ը դարձել է առաջին խոշոր եվրոպական ընկերությունը, որը ուշադրություն է դարձրել բիզնեսի էթիկական կողմին։ Այն ապրանքները, որոնք վաճառվում են ընկերության խանութներում, պատրաստված են բաղադրիչներից, որոնք գնվել են զարգացող երկրների արտադրողներից արդար գներով և որոնք չեն փորձարկվում կենդանիների վրա[7][8]։
Ռոդիկը մարդու իրավունքների պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության բազմաթիվ արշավների ակտիվ մասնակից է եղել։ 1991 թվականին Ռոդիկը Ջոն Բյորդի հետ համատեղ Լոնդոնում հիմնել է «The Big Issue» փողոցային թերթը, որը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջատար սոցիալական ձեռնարկություններից մեկը և աշխարհում ամենատարածված փողոցային թերթերից մեկը։ 1990 թվականին Ռոդիկը հիմնադրել է «Children on the edge» («Երեխաները անդունդի եզրին») բարեգործական կազմակերպությունը, որպեսզի օգնի հաշմանդամ երեխաներին, որոնք տուժել են Արևելյան Եվրոպայում և Ասիայում ռազմական հակամարտություններից և բնական աղետներից[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Ռոդիկը ծնվել է 1942 թվականին, Լիթլհեմփթոն քաղաքում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ 1970 թվականին Անիտան ամուսնացել է շոտլանդացի ճանապարհորդ Գորդոն Ռոդիկի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։
Անիտա Ռոդիկը Body Shop-ը հիմնել է 1976 թվականին՝ իր և երկու դուստրերի համար եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով, երբ նրա ամուսինը ճամփորդում էր Հարավային Ամերիկայում։ Վերադառնալուց հետո նրա ամուսինը նույնպես միացել է բիզնեսին։ 1991 թվականին Body Shop-ն ունեցել է արդեն 700 խանութ, իսկ Ռոդիկը պարգևատրվել է «World Vision Award for Development Initiative» մրցանակով[10]։ 2004 թվականին ընկերության խանութների թիվը հասել է 1980-ի, որոնք ամբողջ աշխարհում սպասարկել են ավելի քան 77 միլիոն հաճախորդների։ Բրենդը երկրորդ տեղն է զբաղեցրել բրիտանական գնորդների վստահության վարկանիշում և 28-րդն է աշխարհում։ 2005 թվականին նա որոշում է կայացրել թողնել բիզնեսը և վաճառել ընկերությունը։ 2006 թվականի մարտին L’Oréal կոսմետիկ ընկերությունը ձեռք է բերել The Body Shop-ը 625,3 մլն ֆունտ ստեռլինգով[11]։ Անիտա Ռոդիկը գրել է «Take it Personally» գիրքը, որով հավասարության և թույլ զարգացած երկրներում աշխատողների ու երեխաների շահագործումը դադարեցնելու կոչ է արել[11]։
1991 թվականին Ջոն Բյորդի հետ Լոնդոնում հիմնել է «The Big Issue» փողոցային թերթը[12][13], որը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջատար սոցիալական ձեռնարկություններից մեկը և աշխարհում ամենատարածված փողոցային թերթերից մեկը։ Սկզբնական ներդրումները կազմել են 50 000 ԱՄՆ դոլար և ստացվել են Body Shop-ից[14]։
2003 թվականին Եղիսաբեթ II-ը Ռոդիկին պարգևատրել է բրիտանական կայսրության Երկրորդ աստիճանի շքանշանով։
2004 թվականին Ռոդիկի մոտ ախտորոշվել է լյարդի ցիռոզ, որը պայմանավորված էր հեպատիտ C-ով[15]։ Դրանից հետո Անիտա Ռոդիկը միացել, ապա գլխավորել է «Hepatitis C Trust»-ը, որը զբաղվել է հեպատիտով տառապող մարդկանցով[16]։ Անիտա Ռոդիկը մահացել է 2007 թվականին՝ 65 տարեկան հասակում, Չիչեսթերում։
Նրա մահից հետո Անիտա Ռոդիկի հիմնադրամը չորս դրամաշնորհ է տվել «Cageprisoners» իրավապաշտպան կազմակերպությանը, որը պայքարում է մուսուլմանների իրավունքների համար, որոնց առանց դատի կալանքի տակ են պահում Գուանտանամոյի բանտում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/uk/6988343.stm
- ↑ 6,0 6,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ «Dame Anita Roddick dies aged 64». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Gray, Sadie (2007 թ․ սեպտեմբերի 11). «Dame Anita Roddick». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Children on the Edge: official website». 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «World Vision Award for Development Initiative». Worldaware. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 11,0 11,1 Cahalane, Claudia (2006 թ․ նոյեմբերի 3). «I believe they are honourable and the work they do is honourable: interview with Roddick». London: Business Guardian. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Revamped Big Issue hits streets» (անգլերեն). BBC. 2012 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «The Big Issue magazine: Help the homeless!» (անգլերեն). The Economist. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Boukhari, Sophie (1999-02). «The Press Takes to the Street» (անգլերեն). UNESCO Courier. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Chris Greenwood (2007 թ․ փետրվարի 15). «Roddick reveals she has hepatitis C "and it's a bit of a bummer"». Edinburgh: The Scotsman. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Celebrity Health – Anita Roddick». BBC. 2007 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Bassey, Amardeep (2014 թ․ մարտի 9). «Charity defends decision to keep funding group fronted by terror suspect Moazzam Begg». Birmingham Mail. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ Barrett, David; Mendick, Robert (2014 թ․ մարտի 1). «Mainstream charities have donated thousands to Islamic group fronted by terror suspect». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Life and Times. Vanessa Phelps interviews Anita Roddick. BBC television. First broadcast 2000.
- Doctor, Doctor. Dr Mark Porter interviews Anita Roddick. Five TV. Broadcast live, 30 August 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Times Obituary Արխիվացված 2008-05-17 Wayback Machine
- BBC Obituary
- Celebrity Health – Anita Roddick
- Anita Roddick: Redefining Business As We Know It
- Interview: Anita Roddick, Body Shop founder
- Anita Roddick, Founder of Body Shop, Dies at 64
- College Students Pay Tribute at the Anita Roddick Memorial Service – from the Littlehampton College Website
- Last word. 14 September 2007. BBC Radio 4.
|