Ահմադ Ղաջար
Ահմադ Ղաջար պարս.՝ احمد شاه قاجار | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1898 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | փետրվարի 21, 1930 (32 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Գերեզման | Քերբելա |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | իսլամ և շիա իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Badr-almoluk? |
Ծնողներ | հայր՝ Մոհամմադ Ալի Շահ Ղաջար, մայր՝ Մալեքեհ Ջահան |
Զբաղեցրած պաշտոններ | Շահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Fereydoun Mirza Qajar?, Irandokht? և Homayun Dokht? |
Ստորագրություն | |
Ahmad Shah Qajar Վիքիպահեստում |
Ահմադ Ղաջար ( պարս.՝ احمد شاه قاجار , հունվարի 21, 1898, Թավրիզ, Իրան - փետրվարի 21, 1930, Նյոյի սյուր Սեն) Պարսկաստանի (Իրան) շահն էր 1909 թվականի հուլիսի 16-ից մինչև 1925 թվականի դեկտեմբերի 15-ը և Ղաջարների արքայատոհմի վերջին իշխող անդամը[2]:
Ահմադ Շահը ծնվել է Թավրիզում 1898 թվականի հունվարի 21-ին և գահ է բարձրացել 12 տարեկանում[3] 1909 թվականի հուլիսի 16-ին խորհրդարանի կողմից հոր ՝ Մոհամմադ Ալի Շահի հեռացումից հետո։ Երիտասարդ տարիքում Ալի-Ռեզա Խանը, նրա հետ գահակալում էր որպես ռեգենտ: Չափահասությունից հետո պաշտոնապես թագադրվեց 1914 թվականի հուլիսի 21ին։
Թագավորելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականի հուլիսի 16-ին Մոհամմադ Ալի Շահը գահընկեց արվեց ապստամբների կողմից, որոնք ձգտում էին վերականգնել 1906 թվականի Սահմանադրությունը : Այնուհետև ապստամբները ստեղծեցին Մեծ ՄԵջլիսը, որը կազմված էր 500 հոգուց։ Նրանք Արևի գահին դրեցին Ահմադ Շահին՝ Մոհամմադ Ալիի տասնմեկամյա որդուն:[փա՞ստ]]
Մեծ Մեջլիսն ընդունեց բազմաթիվ բարեփոխումներ։ Նրանք Մեջլիսում ստեղծեցին հինգ նոր տեղ փոքրամասնությունների համար՝ երկու տեղ հայերի համար և մեկական տեղ՝ հրեաների, զրադաշտականների և ասորիների համար: Մեջլիսը ժողովրդավարացրեց ընտրական համակարգը, և նույնիսկ քվեարկության տարիքը քսանհինգից իջեցրեց քսան:
Շատ բան հայտնի չէ Ահմադի վաղ կյանքի մասին՝ մինչև գահին հաջորդելը։
Ահմադը պաշտոնապես թագադրվեց 1914 թվականի հուլիսի 21-ին՝ չափահասության հասնելուց հետո[4]: Նա փորձեց ուղղել երկրին իր հոր կողմից հասցրած վնասները՝ նշանակելով լավագույն նախարարներին, որ կարող էր գտնել։ Նա, սակայն, անարդյունավետ կառավարիչ էր, քանի որ բախվում էր օտարերկրյա ներխուժումների, հատկապես Բրիտանական կայսրության և Ռուսական կայսրության կողմից: Ռուսական և բրիտանական զորքերը Պարսկաստանում կռվել են Օսմանյան կայսրության ուժերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
1910թ. նոյեմբերին գումարված Երկրորդ Մեջլիսը, ինչպես և Առաջին Մեջլիսը, որևէ համապատասխան իրագործման չհանգեցրեց։ Մեջլիսը դարձավ անարդյունավետ, քանի որ կենտրոնական իշխանությունը թույլ էր և չուներ բավարար ազդեցություն:
1917 թվականին Բրիտանիան օգտագործեց Պարսկաստանին որպես Ռուսաստանի վրա հարձակվելու միջոց՝ 1917 թվականի ռուսական հեղափոխությունում սպիտակ բանակին աջակցելու անհաջող փորձով : Նորածին Խորհրդային Միությունը պատասխանեց՝ գրավելով Հյուսիսային Պարսկաստանի որոշ հատվածներ՝ որպես բուֆերային պետություններ, որոնք շատ նման էին ցարական ժամանակներին: Արշավելով դեպի Թեհրան ՝ Սովետական միությունը ավելի ու ավելի նվաստացուցիչ զիջումներ կորզեց պարսկական կառավարությունից, որի նախարարներին Ահմադ Շահը հաճախ չէր կարողանում վերահսկել: Երկրի այս ծանր վիճակը, կառավարության թուլությունը ու օտարերկրյա աթեիստ ուժերի կողմից ցուցադրված ագրեսիան ստիպեցին երկրի ավանդապաշտ պարսիկներին, ներառյալ՝ Ռուհոլլահ Խոմեյնիին, որը հետագայում դեմ դուրս կգա կոմունիզմին և միապետությանը որպես Պարսկաստանի ինքնիշխանությանը և իսլամի օրենքներին հակասող երևույթներ։
1920 թվականին կառավարությունը փաստացիորեն կորցրել էր ամբողջ իշխանությունը մայրաքաղաքից դուրս: Ահմադ Շահը նույնպես նկարագրվում էր որպես «հաճույքասեր, անազդեցիկ և անկարող»։Անգլո-Պարսկական պայմանագիրը էլ ավելի բարդացրեց վիճակը։ Երկու քաղաքական կուսակցությունների միջև բանավեճերը հանգեցրին բռնությունների և նույնիսկ սպանությունների:
Պարսկաստանի թույլ տնտեսական վիճակը դրեց Ահմադ Շահին և նրա կառավարությանը օտարերկրյա ազդեցության տակ։ Մի կողմից, անգլո-պարսկական համաձայնագրով Պարսկաստանը ստանում էր անգլո-իրանական նավթային ընկերության եկամուտների միայն մի փոքր մասը: Մյուս կողմից, Կարմիր բանակը ապստամբների և ռազմավարների հետ կառավարում էր գյուղերի մեծ մասը:
1921 թվականի փետրվարի 21-ին Ահմադ Շահը ռազմական հեղաշրջման արդյունքում կորցրեց իր ազդեցությունը, իսկ պաշտպանության նախարար և պարսկական կազակական բրիգադի հրամանատար, գնդապետ Ռեզա Խանը գրավեց վարչապետի պաշտոնը:Ռեզա Խանը(հետագայում՝ Ռեզա Շահ Փահլավին) չեղյալ հայտարարեց ժողովրդի կողմից չսիրված անգլո-պարսկական պայմանագիրը և ընդունեց ռուսա-պարսկական պայամանագիրը, ըստ որի չեղյալ են հայտարարվում մինչ այդ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված բոլոր պայմանագրերը և Պարսկաստանը կարող է ազատ նավարկել Կասպից Ծովում։
Իր մնացած բոլոր լիազորություններից զրկվելով՝ Ահմադ Շահն իր ընտանիքի հետ աքսորվեց Եվրոպա 1923 թվականին։ Նա պաշտոնապես գահընկեց արվեց 1925 թվականի հոկտեմբերի 31-ին, երբ Ռեզա Խանը Մեջլիսի կողմից հռչակվեց շահ՝ որպես Ռեզա շահ Փահլավի։ Սա դադարեցրեց Ղաջարների դինաստիան:
Աքսոր և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին Ահմադ Շահն առողջական պատճառներով Պարսկաստանից մեկնեց Եվրոպա։ Ավելի ուշ, Ղաջարների դինաստիայի պաշտոնական անկումը Մեջլիսի կողմից, Ահմադ Շահի 1923 թվականի եվրոպական շրջագայությունը վերածեց աքսորի:
Ահմադ Շահը մահացել է 1930 թ Նյոյի-սյուր-Սենում, և թաղվել է իր ընտանեկան դամբարանում՝ Իրաքի Քարբալա քաղաքում[5]: Նրա եղբայրը՝ նախկին թագաժառանգ Մոհամմադ Հասան Միրզան, իր ժառանգների միջոցով հավաստիացրել է արքայատոհմի շարունակությունը։ Ֆրանսիացի լրագրողները հետագայում ասացին, որ նրա կալվածքները արժեն մոտավորապես 75 միլիոն ֆրանկ[6]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Շահ Ղաջարն ամուսնացել է հինգ անգամ: Նա չորս երեխա ուներ՝ յուրաքանչյուրը տարբեր կնոջից։
Նա ուներ 12 թոռ, որոնք համապատասխանաբար կրում են Ալբերտինի, Ֆարուհի, Փանահի և Ղաջար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1905 Պարսկական սահմանադրական հեղափոխություն
- Փահլավիների դինաստիա
- Պարսկական արշավ
- Պարսկական կազակական բրիգադ
- Ռեզա Շահ Փահլավի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 TracesOfWar
- ↑ «Ahmad Shah Qajar». Encyclopaedia Iranica.
- ↑ Reinsch, Paul S. (1910). «Diplomatic Affairs and International Law, 1909». American Political Science Review (անգլերեն). 4 (1): 27. doi:10.2307/1944408. ISSN 1537-5943. JSTOR 1944408. S2CID 251094901.
{{cite journal}}
:|hdl-access=
requires|hdl=
(օգնություն) - ↑ "16-year-old Shah of Persia Sworn In", The New York Times, 22 July 1914.
- ↑ «Portraits and Pictures of Soltan Ahmad Shah Qajar (Kadjar)». qajarpages.org. Վերցված է 2014-01-21-ին.
- ↑ Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-07-14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամյան Երվանդ «Արևելյան դեսպոտիզմ․ Ղաջարյան Իրանի դեպքը» մերձավոր արևելքի ուսումնասիրության միջազգային ամսագիր, Vol. 5, No. 1 (1974թ․-ի հունվար)։
- Նոսրաթի Ահմադ, նամակ ինտելեկտուակներին․ Պարսից ազգի մանիպուլացիան արևմտյան ուժերի և ռուսական քաղաքականության կողմից, Թրաֆֆորդ Փաբլիշինգ, 2004։