Jump to content

Ալանտոին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալանտոին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₆N₄O₃
Մոլային զանգված2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար97-59-6
PubChem204
EINECS համար202-592-8
SMILESC1(C(=O)NC(=O)N1)NC(=O)N
ЕС202-592-8
RTECSYT1600000
ChEBI199
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ալանտոին (5-ուրեիդոհիդանտոին)՝ անգույն, ջրի մեջ լուծվող բյուրեղներ են (քիչ լուծելի են սառը ջրում, լավ՝ տաք ջրում)։

Ալանտոինը ստացվում է չեզոք լուծույթներում կալիումի պերմանգանատով կամ կապարի երկօքսիդով միզաթթուն օքսիդացնելիս։ Այն օքսիդացնելիս ստացվում է հիդանտոին, այնուհետև օքսիդանում է մինչև պարաբանոլաթթվի։

Ալանտոինը կաթնասունների և միջատների թրթուրների օրգանիզմում պուրինների կատաբոլիզմի հիմնական արգասիքն է (բացառությամբ պրիմատների և մարդկանց), նրա նախորդը հանդիսանում է միզաթթուն, որի փոխարկումը ալանտոինին կատալիզվում է ուրիկազ ֆերմենտով (ուրատօքսիդազ)՝ միզաթթվի պիրիմիդինային ցիկլի խախտմամբ։

Ալանտոինը հայտնաբերվել է նաև քարխոտ դեղագործական բույսի արմատներում։ Վերքերի բուժման համար օգտագործվել է այս բույսի մզվածքը [2]։

Ալանտոինազի ֆերմենտը կատալիզում է ալանտոին իմիդազոլինային ցիկլի ճեղքումը `ալանտոաթթու ձևավորելու համար, որն էլ իր հերթին հիդրոլիզվում է ֆերմենտային ալանտոիկազայի միջոցով` առաջացնելով գլիկոքսիլային թթու և միզանյութ ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանտոինը ունի դաբաղող ազդեցություն և ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղային անզգայացնող միջոցների, ատամնաբուժիչների և հակաբորբոքային դեղամիջոցների ցանկում ՝ որպես արտաքին օգտագործման դեղամիջոց[3] :

Ալանտոինը լայնորեն օգտագործվում է նաև կոսմետիկ արդյունաբերության մեջ ՝ որպես տարբեր քսուքների մաս և կոսմետիկայի արտադրողները հայտարարում են, որ ալանտոինը կրկնակի ազդեցություն է ունենում մաշկի վրա. փափկացնում է վերնամաշկը՝ նպաստելով մեռուկացված բջիջների շերտազատմանը, և խթանում է մաշկի վերականգնողական հատկությունները։ Այն ներմուծվում է կոսմետիկայի բաղադրության մեջ `ծակոտիները նեղացնելու, մաշկը փափկացնելու համար, կիրառվում է արևապաշտպան քսուքների արտադրության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 allantoin
  2. Орасмяэ-Медер, Шатрова, 2016, էջ 209
  3. «Local anaesthetic, astringent and anti-inflammatory medicine // ISDB WHO Single Medicines Review» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]