Օրգան (կենսաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրգան
Օրգան, բազմաբջիջ օրգանիզմների Ֆունկցիոնալ և անատոմիական կառուցվածքային միավոր, որը կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։ Որպես օրինակ կարող է հանդիսանալ արմատը, ցողունը, տերևը և այլն՝ բույսերի մոտ և երիկամը, լյարդը, մաշկը և այլն՝ կենդանիների մոտ։
Կախված զարգացումից և կառուցվածքից առանձնացնում են օրգանի խոշոր մասեր (Բլթեր, Սեգմենտներ) և մանր մասեր (բլթակներ)։ Օրգանի ամենափոքր կառուցվածքային միավորը հանդիսանում է օրգանի կառուցվածքա-ֆունկցիոնալ միավորը։ Վերջինս օրգանի ամենափոքր մասնիկն է, որն ունակ է կատարել տվյալ օրգանին հատուկ բոլոր ֆունկցիաները։ Օրինակ Նյարդային Համակարգի կառուցվածքա-ֆունկցիոնալ միավորը հանդիսանում է նեյրոնը։ Հաճախ դժվար է լինում գտնել սահմանը օրգանների և օրգան համակարգերի միջև, այդուհանդերձ՝ տարբեր օրգանների նույնատիպ ֆունկցիոնալ միավորումը մեկ ընդհանուրի մեջ հաճախ անվանում են օրգան համակարգ։
Մարդու Օրգան համակարգեր 1Հենաշարժիչ 2Մարսողություն 3Շնչառություն 4Սիրտ-Անոթային 5Միզասեռական
Գեղձեր 1Ներզատկական գեղձ
Մակուղեղ,վահանագեղձ, Մակերիկամներ,կոնաձև գեղձը և ուրցագեղձը։
2Արտազատական գեղ Լյարդ,թքագեղձ, Քրտնագեղձ, Արցունքագեղձ, Ճարպագեղձ,և Կաթնագեղձ։
3Խատը գեղձ Ենթաստամոքսային գեղձ և սեռական գեղձ։
Աղբյուրներ
- The Penguin Dictionary of Biology 11th edition ISBN 0-14-101396-6
- Анатомия Нервной Системы Козлов В. И. Цехмистренко Т. А. 2006 ISBN 5-03-003567-2
|