Տրավիատա
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և Իտալական Օպերա |
---|---|
Ժանր | ողբերգություն և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Ջուզեպպե Վերդի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆրանչեսկո Մարիա Պիավե |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Ալեքսանդր Դյումա-որդի. «Կամելիազարդ տիկինը» պիես |
Գործողությունների քանակ | 3 արար և 4 արար[1] |
Գործողության տեղ | Փարիզ |
Կերպարներ | Violetta Valéry?, Alfredo Germont?, Giorgio Germont?, Flora Bervoix?, Annina?, Gastone de Letorières?, Marchese d'Obigny?, Dottore Grenvil?, Giuseppe?, Flora's servant?, Commissioner?, Q55010661? և Barone Douphol? |
Ստեղծման տարեթիվ | 1852 |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 6, 1853[1] |
Առաջնախաղի վայր | Վենետիկ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La traviata Վիքիպահեստում |
«Տրավիատա» (իտալ.՝ La traviata «ընկյալ», «անառակ», traviare - մոլորվել բայից), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1853 թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։
Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. (դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար)[2], 1948 թ. (դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ)[3], 1958 թ. (դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան)[4] և 2000 թ. (դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան)[5]։
Օպերայի սյուժեն
Առաջին գործողություն
Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը։ Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը։ Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային։ Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը։ Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը։ Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ։ Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին։ Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին։ Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում։ Հյուրերը հեռանում են։ Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը։ Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբաղմունքների, և սրտում բոցավառվում է պատասխան սերը։
Երկրորդ գործողություն. Առաջին տեսարան
Վիոլետան և Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը։ Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը։ Ալֆրեդի երազանքները ընդհատում է սպասուհի Աննինան։ Նա հայտնում է, որ Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը։ Զարմացած սիրուհու այդ արարքով՝ Ալֆրեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները։ Վիոլետային բերում են նամակներ, որոնց մեջ իր ընկերուհի Ֆլորայի հերթական պարահանդեսի հրավերն է։ Վիոլետան անտարբերությամբ հրավերը դնում է մի կողմ։ Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը։ Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար։ Վիոլետան այլայլված է։ Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է։ Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է։ Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը։ Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից։ Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար։
Երկրորդ գործողություն. Երկրորդ տեսարան
Պարահանդես է։ Ուրախություն է տիրում։ Խաղասեղանի մոտ է և Ալֆրեդը։ Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ։ Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, որ Ալֆրեդն այստեղ է, և հնարավոր է ընդհարում բարոնի հետ։ Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր սիրածից։ Ալֆրեդը առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ։ Վիոլետան տագնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը։ Ալֆրեդը, համոզված լինելով Վիոլետայի դավաճանությանը, հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. «Ահա քեզ սիրո փոխհատուցումը»,- անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ։
Երրորդ գործողություն
Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է։ Դոկտոր Գրենվիլը հույս է ներշնչում, բայց նա գիտի, որ վախճանը մոտ է։ Վիոլետան կանգադրում է Աննինային բաժանել փողերը չքավորներին և մնալով մենակ՝ նորից ընթերցում է Ժերմոնի նամակը, որը հայտնում է որդու վերադարձի մասին։ Ալֆրեդը գիտի ամենը, հայրը պատմել է իրեն Վիոլետայի անձնազոհության մասին։ Փողոցից դիմակահանդեսի ուրախ ձայներ են լսվում։ Ներս է մտնում Աննինան։ Նա հայտնում է, որ Ալֆրեդը վերադարձել է։ Սիրահարների ուրախությունն անսահման է։ Բայց Վիոլետայի ուժերը սպառվում են, նա չի ուզում մահանալ, երբ երջանկությունն այդքան մոտ է։ Ժորժ Ժերմոնը համոզում է, որ ոչ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնության, ոչ էլ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ Վիոլետային։ Նա ուժերի լարման վերջին ճիգով նետվում է դեպի Ալֆրեդը և մահանում նրա գրկում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրավիատա» հոդվածին։ |
|