Jump to content

Հրանտ Եպիսկոպոսյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Եպիսկոպոսյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Լևոնի Եպիսկոպոսյան
Ծնվել էօգոստոսի 3 1921
ԾննդավայրԽաչակապ
Մահացել էնոյեմբերի 12 1994
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Ազդել էԱրցախյան շարժում
ՄասնագիտությունՓիլիսոփայական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան

Հրանտ Լևոնի Եպիսկոպոսյան (օգոստոսի 3 1921, Խաչակապ - նոյեմբերի 12 1994, Մոսկվա, ՌԴ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966): Արցախյան շարժման մասնակից։

Կենսագրություն

Հրանտ Եպիսկոպոսյանը 1949 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 1962-1971 թվականներին գիտախմբագրական աշխատանք է կատարել Մոսկվայի տարբեր հրատարակչություններում, 1969 թվականից դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանում։ 1963 թվականին ստացել է Փիլիսոփայական գիտությունների դոկտորի, 1966 թվականին՝ պրոֆեսորի կոչումներ։

Աշխատությունները վերաբերում են գիտատեխնիկական հեղափոխության հարցերին, բուրժուական փիլիսոփայության և սոցիոլոգիայի քննական վերլուծությանը։ Արցախյան շարժման տարիներին Մոսկվայում կազմակերպել է Շարժման ակտիվիստների հանդիպումներ կուսակցական, պետական աշխատողների հետ, ելույթներով հիմնավորել է Հայաստանի հետ Արցախի, Գարդմանքի և Նախիջևանի վերամիավորման հիմնախնդիրները։ Թաղված է Մոսկվայում։

Երկեր

  • Տեխնիկա և սոցիոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Երևան, 1972։
  • Տեխնիկա և սոցիոլոգիա, Երևան, 1972։
  • Социоло-гические проблемы современной научно-технической революции, Москва 1982.
  • Современная эпоха и "переоценка ценностей" в буржуазной идеологии, Москва, 1983.
  • Философия лингвистики, Ереван, 1989.
  • Armenian problem in the past and today, Moscow, 1993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Եպիսկոպոսյան (փիլիսոփա)» հոդվածին։