Jump to content

Խոսրով Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Խոսրով Դ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն387–392
Ծնվել է՝4-րդ դար
Մահացել է՝415
Վախճանի վայրՎաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք
ՀաջորդողՎռամշապուհ,
ՏոհմԱրշակունի
գերիշխան
ՀայրՎարազդատ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)

Խոսրով Դ (4-րդ դար - 415, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 387 - 392 թվականներին։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։

Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը,, հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 79