Jump to content

Զեմերինգի երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Զեմերինգի երկաթուղի
անգլ.՝ Semmering railway*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ավստրիա Ավստրիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Զեմերինգի երկաթուղի (գերմ.՝ Semmeringbahn), աշխարհի առաջին լեռնային երկաթգիծը[1]։ Երկաթգծի առավել հին հատվածը, որ ունի 42 կմ երկարություն, կառուցվել է 1848-1854 թվականներին և անցնում է Մյուրցուշլագ և Գլոգնից քաղաքների միջև գտնվող Զեմերինգի լեռնանցքով, որը բարձրլեռնային բարդ տեղանքում է գտնվում։ Հաշվի առնելով բարդ ռելիեֆը և բարձրության զգալի անկումները՝ Զեմերինգի երկաթուղին համարվում է 19-րդ դարի քաղաքացիական ինժեներիայի նշանակալի ձեռքբերում։ Ճանապարհը նախկինի պես համարվում է ավստրիական Հարավային երկաթուղու մի մասը։

Պատմություն

Զեմերինգի երկաթուղին կառուցվել է 1848-1854 թվականներին։ Շինարարությանը մասնակցել է մոտ 20.000 մարդ։ Նախագիծը մշակել է ճարտարապետ Կառլ Ռիթեր ֆոն Գեգան։ Ճանապարհն անցնում է ծովի մակարդակից 985 մ բարձրությունով։ Բարդ ռելիեֆով պայմանավորված՝ հարկ է եղել փորել 14 թունել, կառուցել 16 ուղանցույց, ընդ որում դրանցից մի քանիսը երկհարկ են։ Կառուցվել է նաև ավելի քան 100 քարե կամուրջ և 11 ոչ մեծ երկաթուղային կամրջակներ։ Ճանապարհի կայարանները և վարչական շինությունները մասամբ կառուցվել են թունելների փորման ընթացքում առաջացած հանքապարի մնացորդներով։

Ամբողջ ճանապարհի համար բարձրության տատանումը 460 մ է, իսկ ձգվածության 60 %-ի համար թեքվածքը կազմում է 20-25 %, ինչը համազոր է 40 մ ճանապարհին 1 մ բարձրացմանը։ Այսպիսի պայմանները բարդացրել են կառույցի շինարարությունը տեխնիկական տեսանկյունից, հաճախ նոր գործիքների ու տեխնիկայի կարիք է զգացվել։ Հատուկ այս ճանապարհի համար մշակվել է լոկոմոտիվի նոր կոնստրուկցիա, քանի որ ստանդարտ տեխնիկան մինչ օրս էլ չի բավարարում ոլորանների թեքվածքի մեծ աստիճանի և մեծ բարձրությունների պայմաններում։

Երկաթգիծն անցնում է լեռնային գողտրիկ տեղանքով։ Կառույցի շինարարության ժամանակ նախագծի հիմնական դրույթը եղել է «այգում բնապատկերի ստեղծումը», այսինքն՝ ճարտարագետը ցանկացել է ներդաշնակել տեխնիկան ու բնությունը։ Ճանապարհի գեղեցկությունը պայմանավորել է նրա երկարությամբ հանգստյան ենթակառուցվածքների զարգացումը։ Ներկայումս Զեմերինգը լեռնադահուկային հանգստի և բալնեոթերապիայի կենտրոն է։ Տեղանքը հայտնի է նաև որպես լեռնադահուկային մարզաձևի՝ աշխարհի առաջնությունների անցկացման վայր։

Զեմերինգի երկաթուղին 1998 թվականին հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ՝ № 785:

Զեմերինգի թունել

2012 թվականի ապրիլի 25-ին սկսվել են 27.3 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները։ Թունելը լինելու է շրջանցիկ Զեմերինգի երկաթգծի 41 կիլոմետրոց հատվածի համար։ Թունելի բացումը նախատեսվում է 2024 թվականին։ Նախագծի սկզբնական արժեքը կազմել է 3.1 միլիարդ եվրո[2]։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «mountain railroad» (անգլերեն).
  2. «Semmering base tunnel ground-breaking». 3 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմերինգի երկաթուղի» հոդվածին։