Jump to content

Բեթի Շափյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բեթի Շափյան
Ծնվել է1929
Մահացել էապրիլի 14, 2002(2002-04-14)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհանրային կապերի մասնագետ
հրատարակիչ

Բեթի Շափյան (անգլ.՝ Betty Shapian, 1929 - ապրիլի 14, 2002(2002-04-14), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հանրային կապերի մասնագետ, հրատարակիչ։

Կենսագրություն

Սովորել է Կոլումբիայի համալսարանի անգլիական գրականության բաժնում։ Աշխատել է Նյու Յորքի Doubleday-ի արտաքին կապերի բաժնում, 8 տարի եղել է ընկերության տնօրեն Նելսոն Դաբլդեյի օգնականը։ 1967 թվականին նշանակվել է Դաբլդեյի արևմտյան ափի գրասենյակի աշխատանքների կատարման պատասխանատու։

Հինգ ամիս շարունակ ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերը նրան է թելադրել իր հուշերը։ Հարցազրույցներ է վարել Իրվինգ Սթոունի, Պիեռ Սելինջերի, Վիկտոր Բորգի, Արթուր Հեյլիի, Փիթեր Ուսթինովի և այլ նշանավոր գրողների հետ[1]։

1970-ական թվականների կեսերին հիմնադրել է «Շափյան Էնդ ասոսեյշըն» հրատարակչությունը։

Մահացել է քաղցկեղից, 73 տարեկանում, Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում[2][3][4]։

Ծանոթագրություններ