Jump to content

Արտաշես Արամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Արտաշես Արամ
Ծննդյան անունԱրտաշես Արամի Ղազարյան
Ծնվել էհունվարի 13, 1955(1955-01-13) (69 տարեկան)
ԾննդավայրԿաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Արտաշես Արամ Վիքիդարանում

Արտաշես Արամ (Արտաշես Արամի Ղազարյան), հունվարի 13, 1955(1955-01-13), Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։

Կենսագրություն

Ծնվել է 1955-ի հունվարի 13-ին, Արագածոտնի մարզի (Թալինի շրջան) Կաթնաղբյուր գյուղում` Սասունից գաղթած շառավիղների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների տասներկու ժողովածու։ 2008 թվականին Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացել է կոլաժների ցուցահանդես։ Նրա «Պոստ Սկրիպտում» պիեսը բեմադրվել է հայկական հեռուստատեսությամբ։ Իր իսկ սցենարով հայկական հեռուստատեսությունում բեմադրել է «Ճչան կարապ» ֆիլմ-ներկայացումը։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների՝ «Հարպիեի ճերմակ ձիավորը», (Ռուբեն Սևակ), «Ֆիասկո քնարական ընդմիջումներով», «Կոնսիլիում երկուսի համար», «Հարավ-արևելյան ռետրո» (մոնոդրամա)։ 2011 թվականի ապրիլի 5-ին «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի շրջանակներում իր բեմադրությամբ ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա» խորագիրը կրող պիեսը։ Նույն փառատոնի շրջանակներում 2012 թվականին բեմադրվել է նաև «Սպասասրահ կամ հրաժեշտի կոմպարսիդա» պիեսը։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական և հրապարակախոսական հոդվածների[1]։

Երկեր

  • Դեղձանիկներ, Երևան, 1979 թ.:
  • Կապույտ տեսիլներ, Երևան, 1984 թ.:
  • Ջութակահար թզուկը, Երևան, 1989 թ.:
  • Սփոփանքի ծաղիկ, Երևան, 1990 թ.:
  • Սգասյուն տաճար, Երևան, 1992 թ.:
  • Գիշերվա ժամ, Երևան, 1998 թ.:
  • Նարնջագույն արշիպելագ, Երևան, 2003 թ.:
  • Նաիրյան Քրոնիկոն, Երևան, 2004 թ.:
  • Noesis (Էսսեներ), երևան, 2006 թ.:
  • Ջրերի վրա, Երևան, 2008 թ.:
  • Պոեզիայի և հակապոեզիայի ժամանակը, Երևան, 2012 թ.:
  • Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս, Երևան, 2014 թ.:

Մրցանակներ

  • «Սգասյուն Տաճար» պոեմն արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան Գրողների միության ամենամյա մրցանակ, 1992
  • «Գիշերվա ժամ» ժողովածուն արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակ, 1998
  • «Նաիրյան Քրոնիկոն» գրքին շնորհվել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադարամի (ԱՄՆ) և ՀԳՄ մրցանակ, 2006
  • «Նարցիս» հանդեսի մրցանակ լավագույն բանաստեղծական շարքի համար մրցանակ, 2010
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր և Գրիգոր Նարեկացու հուշամեդալ, 2014

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Արամ» հոդվածին։