Jump to content

Աստրոլաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
9-րդ դարի աստրոլաբ Հյուսիսային Աֆրիկայից

Աստրոլաբ (հին հունարեն՝ ἀστρολάβος, արաբ․՝ ٱلأَسْطُرلاب‎‎, Կաղապար:Lang-persian), անկյունաչափ գործիք՝ աստղագիտական ու գեոդեզիական դիտումների համար։ Աստրոլաբի օգնությամբ որոշվում էին լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից, ծագման ու մայր մտնելու պահերը, կենդանաշրջանի համաստեղությունների դիրքը գիշերվա տարբեր ժամերին, առարկաների հեռավորությունն ու բարձրությունը, Արեգակի դիրքը Խավարածրի վրա, լուսատուների կոորդինատները, տեղի աշխարհագրական լայնությունը, ցերեկվա ու գիշերվա տևողությունը և այլն։ Աստրոլաբները տարածված են եղել հին ու միջին դարերում։ Հետագայում գործածությունից դուրս եկան, փոխարինվեցին թեոդոլիտներով, սեքստանտներով և այլն։ Հայկական աստրոլաբ, պատրաստել է Ղուկաս Վանանդեցին՝ 17-րդ դարի վերջին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 595
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրոլաբ» հոդվածին։