Future (ռեփեր)
Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն (անգլ.՝ Nayvadius DeMun Wilburn, նոյեմբերի 20, 1983[1], Ատլանտա), ավելի հայտնի է որպես Future, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։
Future | |
---|---|
Ռեփերը 2016 թվականի հուլիսին Տորոնտոյում, Կանադա | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն |
Նաև հայտնի է որպես | Future |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1983[1] (41 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ և ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | A1 Recordings, Freebandz, Epic Records |
Կրթություն | Columbia High School? |
Կապված | Mike Will Made It, Ռիք Ռոս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ռոկո, DJ Esco, Սիարա |
Կայք | futurefreebandz.com |
Future (rapper) Վիքիպահեստում |
2010-2011 թվականներին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Future-ը ստորագրում է պայմանագիր A1 Recordings և Epic Records լեյբլի հետ և սկսում է աշխատել իր դեբյուտային «Pluto» կոչվող ալբոմի վրա, որը թողարկվում է 2012 թվականի ապրիլին։ Ռեփերի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ 2015 թվականի հուլիսին թողարկվել է նրա երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200-ը։
Կյանքը և կարիերան
խմբագրել1983-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ
խմբագրելՆեյվեդիաս Դեմուն Վիլբյորնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա ծնողները հայիթիացիներ են[2]։ Նա կրթությունը ստացել է Դեկատուր քաղաքի Columbia High School դպրոցում[3]։
Future-ը իր բեմական կեղծանունը ընտրել է այն բանից հետո, երբ Dungeon Family երաժշտական կոլեկտիվի անդամները նրան անվանել են «The Future» («Ապագան»)։ Այդ կոլեկտիվի պրոդյուսեր Ռիկո Ուեյդը, ով Future-ի զարմիկն է, նրան խրախուսում է, որպեսզի ավելի հմտանա երգեր գրելու մեջ և շարունակի իր կարիերան որպես ռեփեր[4]։ 2010 թվականին նա ստորագրում է պայմանագիր ամերիկացի ռեփեր Ռոկոյի A1 Recordings ձայնագրման լեյբլի հետ և դառնում է այդ լեյբլի անդամ[5]։
2010-2011 թվականներին նա թողարկում է մի քանի միքսթեյպ, որոնցից են՝ «1000», «Dirty Sprite» և «True Story»[6][7]։ Այդ ընթացքում նա նաև թողարկում է «Free Bricks» միքսթեյպը ռեփեր Գուչի Մենի հետ համատեղ, ինչպես նաև իր մասնակցությունն է ունենում ռեփեր YC-ի «Racks» սինգլում[8][9]։ 2011 թվականի սեպտեմբերի սկզբին Future-ը ստորագրում է պայմանագիր Epic Records լեյբլի հետ[10], իսկ այնուհետև թողարկում է «Streetz Calling» միքսթեյպը[11]։ 2011 թվականին նա նաև հիմնադրում է իր սեփական ձայնագրման լեյբլը, որը կոչվում է Freebandz[12]։ Հետագայում այդ լեյբլի անդամ են դառնում այնպիսի ռեփերներ, ինչպիսիք են՝ Յանգ Սկուտերը և Casino-ն[13][14]։
2012-13: «Pluto»
խմբագրելՉնայած այն բանին, որ Future-ը հայտարարել էր, որ «Streetz Calling»-ը լինելու է իր վերջին միքսթեյպը, քանի որ պատրաստվում է թողարկել դեբյուտային ստուդիական ալբոմը[11], սակայն 2012 թվականի հունվարին թողարկում է մեկ այլ միքսթեյպ՝ «Astronaut Status» անվանմամբ[15]։ 2012 թվականի սկզբին նա ընդգրկվում է «XXL» ամսագրի կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[16]։ 2012 թվականի ապրիլի 13-ին թողարկվում է նրա դեբյուտային «Pluto» ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվում է 41,000 օրինակով Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։ Ալբոմի «Magic» (T.I.-ի մասնակցությամբ), «Same Damn Time», «Turn On The Lights» և «Neva End» սինգլները հորիզոնականներ են զբաղեցնում Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «Pluto 3D» անվանմամբ[19]։
2013 թվականի ընթացքում Future-ը իր մասնակցությունն է ունենում այնպիսի հիթային սինգլներում, որոնցից են՝ Լիլ Ուեյնի «Love Me»[20], Էյս Հուդի «Bugatti»[21], Ռոկոյի «U.O.E.N.O.»[22], Ռիհաննայի «Loveeeeeee Song»[23] և այլն։ 2013 թվականի նոյեմբերին Future-ը և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը թողարկում են «Real and True» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը[24]։
2014-15:«Honest» և «DS2»
խմբագրելFuture-ի երկրորդ ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվում է 2014 թվականի ապրիլի 22-ին[25]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում վաճառվում է 53,000 օրինակով, իսկ Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[26]։ Ալբոմի «Karate Chop» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ), «Honest», «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի մասնակցությամբ) և «I Won» (Քանյե Ուեսթի մասնակցությամբ) սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2014 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Monster» միքսթեյպը, որում նաև ընդգրկված է նրա «Fuck Up Some Commas» սինգլը[27]։
2015 թվականի հուլիսի 17-ին թողարկվում է ռեփերի երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը նրա «Dirty Spirte» միքսթեյպի շարունակությունն է[28]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը վաճառվում է 147.000 օրինակով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում՝ դառնալով ռեփերի առաջին ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[29]։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Future-ի և կանադացի ռեփեր Դրեյքի «What a Time to Be Alive» կոչվող համատեղ միքսթեյպը, որը գլխավորեց Billboard 200-ը[30]։
2016-ներկա։ «Evol»
խմբագրել2016 թվականի փետրվարի 6-ին Future-ը թողարկեց իր «Evol» անվանումը կրող չորրորդ ալբոմը[31]։ Այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Future-ի երրորդ ալբոմը, որը որը գլխավորել է այդ հիթ շքերթն[32]։
Կատարողական արվեստ
խմբագրելԵրաժշտական ոճ
խմբագրելFuture-ը իր բոլորը երգերում օգտագործում է Auto-Tune ծրագիրը։ Ամերիկացի ռեփեր Թի Փեյնը, ով նույնպես Auto-Tune է օգտագործում իր երգերում, Future-ին քննադատել է, հայտարարելով, որ նա այդ ծրագիրը չի կարողանում ճիշտ ձևով օգտագործել[33]։ Թի Փեյնի այդ հայտարարությունից հետո, Future-ը հարցազրույցներից մեկում ասել է․ «Երբ ես առաջին անգամ օգտագործեցի Auto-Tune, ես երբեք չեմ օգտագործել այն երգելու համար։ Ես դա այն ձևով չէի օգտագործում, ինչպես Թի Փեյնն էր [օգտագործում]։ Ես դա օգտագործել եմ ռեփ կարդալու համար, քանի որ դա իմ ձայնը ավելի պինդ է դարձնում»[34]։
Անձնական կյանք
խմբագրելFuture-ը ունի չորս երեխա, որոնք բոլորը տարբեր կանանցից են՝ Ջեսիկա Սմիթից, Բրիթնի Միլիից, Ինդիա Ջեյից և երգչուհի Սիարայից[35]։ Future-ն ու Սիարան նշանվել էին 2013 թվականի հոկտեմբերին, սակայն մյուս տարվա օգոստոսին բաժանվել են[36]։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԱնվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Pluto» |
|
«Honest» |
|
«DS2» |
|
«Evol» |
|
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելBET Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2012[37] | Լավագույն նոր արտիստ | - | Առաջադրված |
2013[38] | Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | Առաջադրված | |
2014[39] | Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | Առաջադրված |
BET Hip Hop Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2013[40] | Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Bugatti» (Էյս Հուդի և Ռիք Ռոսի հետ) |
Առաջադրված |
Լավագույն հատված ուրիշ կատարողի երգում | «Bugatti» (Future-ի հատվածը Էյս Հուդի երգում) |
Առաջադրված | |
2014[41] | Տարվա ամենաթանկ կատարող | - | Առաջադրված |
Տարվա ալբոմ | «Honest» | Առաջադրված | |
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի հետ) |
Առաջադրված | |
Լավագույն ակումբային երգ | Հաղթանակ | ||
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | ||
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | ||
2015[42] | Տարվա ամենաարժեքավոր կատարող | - | Առաջադրված |
Լավագույն ակումբային երգ | «Fuck Up Some Commas» | Առաջադրված | |
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | ||
Լավագույն միքսթեյպ | «Monster» | Առաջադրված | |
Լավագույն միքսթեյպ | «56 Nights» | Հաղթանակ | |
Լավագույն միքսթեյպ | «Beast Mode» | Առաջադրված |
Much Music Video Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2015[43] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «DnF» (Փի Ռեյնի և Դրեյքի հետ) |
Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «20 CELEBRITIES THAT YOU DIDN'T KNOW WERE OF HAITIAN DESCENT». cloud9tv.net. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «WMRE Brings B.o.B. for Focus Group». The Emory Wheel. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future Talks Dungeon Family Ties, Credits Cousin Rico Wade With Success». Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Future Is Now». Spin. 2014 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Markman, Rob (2011 թ․ հուլիսի 11). «Future's Latest Mixtape Based On A 'True Story'». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Caramanica, Jon (2011 թ․ սեպտեմբերի 9). «Starting New York Cool, Ending Atlanta Hot». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Gucci Mane & Future, Free Bricks». XXL. 2011 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Fleischer, Adam (2011 թ․ սեպտեմբերի 12). «Reviews: Future, 'Streetz Calling'». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Chandler, D.L. (2011 թ․ սեպտեմբերի 9). «Fab 5 Alum Future Signs Major Label Deal». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 11,0 11,1 Markman, Rob; Roberts, Steven (2011 թ․ սեպտեմբերի 12). «Future Says Streetz Calling Will Be His Last Mixtape». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2011-09-24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Freebandz, Llc in Atlanta, Georgia». findthecompany.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «YOUNG SCOOTER». Freebandz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future Introduces His Free Bandz Crew on "FBG: The Movie"». Vibe. 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future - Astronaut Status [Mixtape] - Hosted by DJ Esco, DJ Scream, DJ X-Rated». Livemixtapes.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «XXL's Freshman Class of 2012». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Jacobs, Allen (2012 թ․ ապրիլի 25). «Hip Hop Album Sales: The Week Ending 4/22/2012». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 18,0 18,1 «Future - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future Unveils 'Pluto 3D' Album Tracklist and Release Date». theversed.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ iTunes - Music - Love Me (feat. Drake & Future) - Single by Lil Wayne
- ↑ «Bugatti (feat. Future & Rick Ross) - Single by Ace Hood». iTunes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «iTunes - Music - U.O.E.N.O. (feat. Future & Rick Ross) - Single by Rocko». iTunes. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Markman, Rob (2012 թ․ նոյեմբերի 20). «Jay-Z Added Extra E's To Rihanna's 'Loveee Song'». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012-11-27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «'Real And True' Debuts From Future With Miley Cyrus And Mr. Hudson». The Huffington Post. AOL. 2013 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ C. Vernon Coleman. «Future's 'Honest' Release Date Revealed - XXL». XXL. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Tardio, Andres (2014 թ․ ապրիլի 30). «Hip Hop Album Sales: Week Ending 4/27/2014». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future - Monster Mixtape». DatPiff. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future Announces New Album 'Dirty Sprite 2'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Future Earns His First No. 1 Album on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Drake and Future's 'What A Time To Be Alive' to Debut at No. 1 on Billboard 200». XXL. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «EVOL by Future». iTunes. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Future's 'EVOL' Debuts at No. 1». Rap-Up. 2016 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Reagans, Dan (2013 թ․ փետրվարի 14). «T-Pain: Future Is Not Using Auto-Tune Correctly». BET. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14–ին-ին.
- ↑ «My Complex: Future Talks Auto-Tune, Dumbing Down Music, and Why He's Not a Romantic». Complex. 2013 թ․ հունվարի 23. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ «Ciara Pregnant: Baby Will Be Future's Fourth, All With Different Women». Hollywood Life. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Ciara and Future break off engagement due to cheating rumors: report». NY Daily News. 2014 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «BET Awards 2012 Nominations Announced». The Hollywood Reporter. 2012 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «BET Awards 2013 Nominations: The Complete List». MTV. 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «BET Awards 2014: The Complete List of Nominees». TheWrap. 2014 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Here Are The BET Award Nominees». Complex. 2013 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Here Are the 2014 BET Hip-Hop Award Nominees». Complex. 2014 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Drake Leads BET Hip-Hop Awards 2015 Nominations». Rap-Up. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «A Drake Surprise At The 2015 MMVA. That Is All». 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Future (ռեփեր)» հոդվածին։ |