Վիտենագեմոտ
Վիտենագեմոտ, երբեմն վիտան, ( անգլ.՝ witenagemot, witan), Անգլիայի պատմության մեջ անգլո-սաքսոնական ժամանակահատվածի ժողովրդական հավաք։ Վիտենագեմոտը ներկայացնում էր անգլո-սաքսոնական ազնվականության և հոգևորականության շահերը և ուներ խորհրդատվական գործառույթներ թագավորի մոտ։ Այս կառույցը հանդիսանում է անգլիական խորհրդարանի նախատիպը։ Վիտենագեմոտի ինստիտուտը սկզբնավորվել է 7-րդ դարում և հետագա չորս տարիների ընթացքում պետական քաղաքականության բոլոր կարևոր հարցերը լուծվել է թագավորի կողմից խորհրդի հավանությամբ։
Անվանումը և ծագումը
խմբագրելՎիտենագեմոտ անվանումն անգլո-սաքսնոկան լեզվով նշանակում է «իմաստուն մարդկանց ժողով» (witan՝ իմաստուն, խորհրդական, gemot՝ ժողով)։ Այս մարմինը, ամենայն հավանականությամբ, ծագել է հին գերմանական ցեղային ժողովրդական հավաքների ինստիտուտից և ավելի ուշ վերափոխվել է երկրի ավելի ազդեցիկ անձանց (զինվորականների դասը, հոգևորականությունը և ազնվականությունը) ժողովի։ Այնպիսի ժողովներ կային Բրիտանիայի անգլո-սաքսոնական բոլոր թագավորություններում, 9-րդ դարում Ուեսկեսի իշխանության տակ երկրի միավորումից հետո տվյալ թագավորության վիտենագեմտը սկսում է կրել համաանգլիական բնույթ։ Այդուհանդերձ, Նորթումբիրի և Մերսիի տարածաշրջանային խորհուրդները գործում են մինչև 1065 թվականը։
Հանդիպում է նաև անվանման «վիտան» տարբերակը (Witan բառը ավելի հստակ նշանակում է վիտենագեմոտի անդամի կոչումը)։
Կազմ
խմբագրելՌազմածառայողական ազնվականության կարևորագույն պարտականություններից մեկն էր թագավորին խորհուրդների տրամադրումը։ Այդ պարտականության կատարումը իրականացվում էր վիտենագեմոտում, որին պետք է մասնակցեին երկրի բոլոր զինվորականները։ Այդ թվում նաև եպիսկոպոսները, աբբաներն առավել ազդեցիկ հոգևորականները (արքունիքի կապելլանները), թագավորության էռլերը և թեները։ Վիտենագեմոտի գլխավոր սահմանող տարրն աշխարհիկ ազնվականությունն էր՝ անմիջականորեն կախված թագավորից, թեև 10-րդ դարում սովորաբար գերակշռում էին հոգևորականները։ Վիտենագեմոտի նիստերը եղել են բավականին ներկայացուցչական և կարող էին ներառել 100-ից ավելի մարդ[1]։ Հատկապես բազմամարդ են եղել 10-րդ դարի առաջին կեսի խորհուրդները, երբ թագավոր Էթելսթան է նախագահել վիտենագեմոտները, որոնց կազմում ընդգրկված էին ուելսյան իշխանները, դանիացի յառլերր, թեները և էռլերը Անգլիայի տարբեր ծայրերից։ Ժամանակի ընթացքում, Անգլիայի հյուսիսային հատվածների մարզերի ներկայացուցիչները գրեթե դադարեցին մասնակցել վիտենագեմոտներին, որը թուլացրեց այդ ինստիտուտի համազգային բնույթը և հանգեցրեց Հյուսիսային Անգլիայի շահերի անջատմանը։ Դա վառ արտահայտվեց 11-րդ դարի կեսերի քաղաքական իրադարձույթյուններում։
Իրավասություն
խմբագրելՎիտենագմետը պարտվոր էր թագավորին խորհուրդ տալ ցանկացած հարցում, որը թագավորի կողմից քննարկման էր դրվել։ Վիտենամգոտի որոշումների վերլուծությունից ելենլով ակնհայտ է, որ չի եղել որևէ խնդիր, որը հնարավոր չի եղել քննարկման դնել։ Անգլո- սաքսոնական վիտենագեմոտները հաստատում էին թագավորական օրենքները, արտոնում էին հարկերի սահմանումը, որոշումներ էին կայացնում միջազգային քաղաքականության վերաբերյալ և մշակում էին միջոցառումներ երկրի անվտանգությունը կազմակերպելու համար։ Խորհուրդների ընթացքում իրականացվում էին պետական դավաճանների դատերը, հաստատվում էին թագավորի հողային շնորհումներրը և եպիսկոպոսակն աթոռի թեկնածուների հաստատումը։
Վիտենագեմոտը հատուկ նշանակություն ձեռք բերեց թագավորի ընտրման հարցում, քանի որ թագաժառանգման խիստ սկզբունքը Անգլիայում վերջնականապես ձևավորված չէր, չնայած պատկերացումները որ թագավոր կարող են լինել միայն անգլիական թագավորների հետնորդները արդեն գերիշխում էր։ Սկզբունքը, որ գահին մոտեցող յուրաքանչյուր թագավոր պետք է ստանա վիտենագեմոտի հավանությունը, 11-րդ դարում դարձավ ընդունված ավանդույթ։ Առավել հայտնի է 1066 թվականի հունվարի 5-ին, Էդուարդ Խոստովանողի մահից հետո տեղի ունեցած խորհրդի նիստը, որի ժամանակ նոր թագավոր ընտրվեց Հարոլդ Հոդվինսոնը։ Այդ որոշումը խթան հանդիսացավ նորմանդացիների կողմից Անգիայի գրավմանը։
Շատ դեպքերում վիտենագեմոտը հաստատում էր թագավորի որոշումը, սակայն նրա կազմում թագավորից քիչ կախվածություն ունեցող մարզային ռազմածառայողական ազնվականության ներկայությունը երբեմն թույլ էր տալիս պահպանել որոշակի ազատ կամքի դրսևորումը։
Կազմակերպություն
խմբագրելՎիտենգեմոտը հրավիրվում էր արքայի կողմից տարին մեկ անգամ, երբեմն ավելի հաճախ։ Նիստերի պարբերականությունը հաստատող ոչ մի օրենք գոյություն չուներ[2]։ Չկար նաև նիստերի հստակ վայր․ խորհուրդը հետևում էր արքային, ով տեղափոխվում էր երկրի տարբեր հատվածներ։ Աղբյուրներից հայտնի է 116 կենտրոն, որտեղ հավաքվում էր վինտենագեմոտը։ Դրանք հիմնականում քաղաքային բնակավայրեր էին կամ թագավորական դղյակներ, բայց խոհուրդը կարող էր տեղի ունենալ նաև բաց երկնքի տակ։
Նշանակություն
խմբագրելՆորմանդացիների գրավումից հետո վինտենագեմոտ վերափոխվեց Մեծ արքայական խորհրդի։ Մինչդեռ խորհրդի հիմնական սկզբունքները, կազմը և իրավասությունը մնացին նույնը։ Բայց անգլո-սաքսոնական թեմերի փոխարեն, Վիլհեմ Ա-ի և իրա հաջորդների ժամանակ Մեծ արքայական խորհուրդ մտան անգլո-նորմադական բարոնները, ռազմիկները, իսկ խորհրդի նիստը դարձավ ավելի պարբերաբար։ Որպես արքայի իշխանությունը սահմանափակող համազգային ազնվականության ներկայացուցիչ՝ վիտենագեմոտի դերը մնաց նույնը, իսկ հետո սկիզբ դրեց անգլիական խորհրդարանին։
Վիտենագեմոտի գլխավոր նշանակությունը կայանում էր նրանում, որ այն ազնվականության ներկայացուցիչների համաձայնությամբ աջակցում էր թագավորի կառավարմանը։ Անկախ նրանից որ խորհրդի որոշումները կախված էին թագավորի կամքից և որ վինտենագեմոտը չէր ներկայացնում երկրի բոլոր շրջանների շահերը, այն ապահովում էր անգլո-սաքսոնական միապետության սահմանադրական բնույթը։
Գրականություն
խմբագրել- Англосаксонская хроника
- Мортон А. Л. История Англии. — Լենինգրադ, 1950.
- Савело К. Ф. Раннефеодальная Англия. — Լենինգրադ, 1977.
- Stenton, F. Anglo-Saxon England. — Oxford, 1973. (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայտնի է, որ վիտենագեմոտներից մեկում մասնակցում էր 106 հոգի
- ↑ Որոշ պատմաբանների կողմից հիշատակվող թագավորական մեծ խորհրդի գումարումը տարին 3 անգամ (Սուրբ Ծննդին, Զատիկին և Սբ. Երրորդության տոներին) փոխառվել էր նորմանդական պետական իշխանության համակարգից, որը տարածվել է Անգլիայի վրա Վիլհեմ Զավթիչի կողմից։