Վիլմոշ Լազար

հունգարացի գեներալ
Այս հոդվածը Վիլմոշ Լազարի (Լազարյան) մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լազարյան (այլ կիրառումներ)։

Վիլմոշ Հովհաննեսի Լազար կամ Լազարյան, Ղազարյան (հոկտեմբերի 24, 1817(1817-10-24), Զրենյանին, Սերբիա - հոկտեմբերի 6, 1849(1849-10-06), Արադ (Ռումինիա), Ռումինիա), հունգարական հեղափոխության (1848-1849) հերոս էր, հայազգի զորապետ[1]։

Վիլմոշ Լազար
Վիլմոշ Հովհաննեսի Լազարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6 1815
ԾննդավայրՆադպեչկերեկ, Բանատ
(այժմ Սերբիա)
Մահացել էհոկտեմբերի 6 1849
Մահվան վայրԱրադ, (Ռումինիա) Ռումինիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունռազմական գործիչ
 Vilmos Lázár Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լազարի նախնիները Բանատ են տեղափոխվել Եղիսաբեթուպոլսից և ստացել ազնվականության տիտղոս։ Մինչև 1844 թ. Լազարը ծառայության մեջ է եղել ավստրո-հունգարական կայսերական բանակում։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության հենց սկզբից անցել է հեղափոխական բանակի կողմը՝ հրաժարվելով զինվորական նախկին աստիճանից։ Գլխավորել է IX հեծելազորային գումարտակը, մասնակցել Սենյի, Տիմիշվարի, Կարանսեբեշի, Օրշովայի մարտերին, ղեկավարել Լուգոժի պաշտպանությունը։ 1849 թ. օգոստոսի 12-ին ստացել է հեղափոխական բանակի գնդապետի աստիճան։ 1849 թ. օգոստոսի 13-ին՝ հունգարական հեղափոխական բանակի հանձնվելուց հետո Լազարը ևս իր գումարտակով ստիպված հանձնվել է (օգոստոսի 19-ին) կայսերական զորքերին։ Հակառակ խոստացված ներման՝ գնդակահարվել է հեղափոխական այլ զորապետների (հայազգի գեներալ Էռնո Քիշ և ուրիշներ) հետ։ Հետագայում Լազարի դին տեղափոխվել և թաղվել է Մաչայում[2]։

Շիրիմին կանգնեցված է դամբարան։ Արադում կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ Լազարի և մյուս 12 զորապետների։ Բուդապեշտի և այլ քաղաքների չորս փողոցներ կոչվում են Լազարի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hermann Róbert. «Az 1849-1850. évi kivégzések». Aetas. 2000 (1–2). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Október 6». oktober6.kormany.hu. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 468