Սոֆյա Վասիլևնա Կալլիստրատովա (ռուս.՝ Софья Васильевна Каллистратова, սեպտեմբերի 6 (19), 1907, Aleksandrovka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1989(1989-12-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փաստաբան, Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ, հայտնի է իր իրավապաշտպանական փաստաթղթերով և խորհրդային այլախոհների քաղաքական դատավարություններում ունեցած ելույթներով։

Սոֆյա Կալլիստրատովա
Ծնվել էսեպտեմբերի 6 (19), 1907
ԾննդավայրAleksandrovka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1989(1989-12-05) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավապաշտպան և փաստաբան
 Sofia Kalistratova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Առանձնատուն Ռիլսկում, Ռ. Լյուքսեմբուրգ փողոցում, որտեղ Սոֆյա Կալլիստրատովան բնակվել է 1915-1925 թվականներին: Տան վրա տեղադրված է հուշատախտակ:

Սոֆյա Կալլիստրատովան ծնվել է 1907 թվականի սեպտեմբերին Ռիլսկ քաղաքում (այն տանը, որտեղ նա ապրել է ներկայումս տեղադրված է հուշատախտակ)։ 1925 թվականից բնակվել է Մոսկվայում, 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և աշխատել է որպես պրոֆեսիոնալ իրավաբան։

1943-1976 թվականներին եղել է Մոսկվայի փաստաբանների միության փաստաբան[1][2]։

1960-ականներին անձնագրավարուհու սխալի հետևանքով, նրա ազգանունը գրվել է «Կալիստրատովա», «Կալլիստրատովա»-ի փոխարեն։ Արդյունքում որոշ պատմական փաստաթղթերում հայտնի իրավաբանի ազգանունը գրվում է «Կալիստրատովա», իսկ մյուսներում՝ «Կալլիստրատովա»։

Իրավապաշտպանական գործունեություն

խմբագրել

Կալլիստրատովան մասնակցել է տասնյակ և հավանաբար, հարյուրավոր դատավարությունների, ինչպես քրեական, այնպես էլ քաղաքական գործերով պաշտպանել է սամաիզդատներին, մերժողներին, Ղրիմի թաթարներին։ Նրա պաշտպանյալների թվում են Վիկտոր Հաուստովը, Վադիմ Դելոնեն[3], Ի. Յախիմովիչը, Պյոտր Գրիգորենկոն[4], Նատալյա Գորբանևսկայան[5]։ Կալլիստրատովայի ելույթները տարածվել են սամիզդատում, դրանք ընդգրկվել են «Արդարություն կամ պատիժ» և «Կեսօր» ժողովածուներում[6]։

Միայն հազվագյուտ դեպքերում է, որ մեղադրյալներին պաշտպանող փաստաբանները ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 190-1-րդ հոդվածով (սովետական պետության և սոցիալական համակարգը գիտակցաբար արատավորող կեղծ տեղեկատվության տարածում) կամ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով (հակախորհրդային ագիտացիա և քարոզչություն) դատապարտված քաղաքացիներին համարձակվում էին ապացուցել ամբաստանյալների անմեղությունը, ինչպես դա կատարեցին Սոֆյա Կալլիստրատովան և Դինա Կամինսկայան։ Այսպիսի գործերով փաստաբանի աշխատանքը ինչ որ տեղ անիմաստ էր թվում, քանի որ դատավճիռը նախապատրաստվում էր դատաքննության սկսվելուց առաջ։ Այնպիսի փաստաբանների համար ինչպիսին Կալիստրատովան է, Յուլիա Կիմը նվիրել է «Փաստաբանական վալսը»[7][8]։

Կալլիստրատովան համագործակցել է Վալերի Չալիձեի և Անդրեյ Սախարովի հետ ԽՍՀՄ մարդու իրավունքների մոսկովյան կոմիտեում[9]։ Այլ մասնակիցների հետ համատեղ նա վարել է «Ընթացիկ իրադարձությունների տարեգրությունը»։ Բացի այդ, նա նամակներ է գրել ի աջակցություն այն համաքաղաքացիների, որոնց ինքը անմեղ էր համարում։ Մասնավորապես, Կալլիստրատովան բաց նամակ է գրել՝ ի պաշտպանություն Վլադիմիր Բուկովսկու[10], բնութագրելով նրան՝ որպես «բացարձակապես անշահախնդիր, հայրենիքին նվիրված, գերզգայուն հոգու և խղճի տեր մարդ»։

Կալլիստրատովայի միջնորդությունը Պյոտր Գրիգորենկոյի գործի հետ կապված դարձավ այն փաստաթղթերից մեկը, որը հիմք դրեց ԽՍՀՄ-ում հոգեբուժությունը քաղաքական չարաշահումների նպատակով օգտագործելու դեպքերի բացահայտման համար։ Այս փաստաթուղթը առկա էր Վլադիմիր Բուկովսկու կողմից արևմտյան հոգեբույժներին ուղարկված նյութերում, որը քննարկվել է Հոնոլուլուի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսում (1977)[4] և ընդունվել է խորհրդային դատական համակարգում հոգեբուժության քաղաքական չարաշահման դեպքերը դատապարտող բանաձև[11][12][13]։

Կալլիստրատովան մասնակցել է մոսկովյան Հելսինկյան խմբի աշխատանքներին[14], եղել է քաղաքական նպատակներով հոգեբուժության օգտագործման հետաքննության աշխատանքային հանձնաժողովի խորհրդատու[6]։ «Ընթացիկ իրադարձությունների տարեգրության» (1977) մեջ այդ մասին հիշատակվում է հետևյալը.

  Հունվարի սկզբին Մոսկվայի Հելսինկյան խմբում ստեղծվել էր աշխատանքային հանձնաժողով ՝ քաղաքական նպատակներով հոգեբուժության օգտագործումը ուսումնասիրելու համար։ Հանձնաժողով ընդգրկված էին Վյաչեսլավ ԲԱԽՄԻՆԸ, Իրինա ԿԱՊԼՈՒՆԸ, Ալեքսանդր Պոդրաբինեկը, Ֆելիքս ՍԵՐԵԲՐՈՎԸ և Ջեմմա ԲԱԲԻՉԸ (ԿՎԱՉԵՎՍԿԱՅԱ)։ Աշխատանքային հանձնաժողովում մոսկովյան Հելսինկյան խմբի ներկայացուցիչն էր Պ. Գ. ԳՐԻԳՈՐԵՆԿՈՆ։ Իրավական հարցերի վերաբերյալ աշխատանքային հանձնաժողովին խորհուրդներ էր տալիս Ս. Վ. ԿԱԼԻՍՏՐԱՏՈՎԸ[15]։  

1980-ականների վերջին Կալլիստրատովան մասնակցեց «Հուշամատյան» ընկերության հիմնադրմանը[6]։

Կալլիստրատովայի քրեական հետապնդում

խմբագրել

Մի քանի քաղաքական գործընթացներից հետո, Կալլիստրատովան ինքը հայտնվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետաքննության ներքո։ Բազմիցս խուզարկվել է նրա բնակարանը, ինչպես նաև իր ընկերների և հարազատների բնակարանները, առգրավվել են նամակներ, փաստաթղթեր, աուդիո ժապավեններ և ձայներիզներ, ինչպես նաև գրամեքենաներ։ 1981 թվականին Կալլիստրատովայի դեմ քրեական գործ հարուցվեց 190-1 հոդվածով («Խորհրդային պետական և հասարակական համակարգը վարկաբեկող ակնհայտ կեղծ հերյուրանքներ տարածելը»)[16]։ Համակիրները պնդում էին, նրա արարքներում հանցակազմի տարերի բացակայության մասին և մատնանշում տեղեկատվության ազատության իրավունքի իրացումը՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի[17] և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության փաստաթղթերի[18][19]։

Քննության տակ գտնվող փաստաբանը, պաշտպանը վկայի կամ մեղադրյալի կարգավիճակում, քննիչ Վորոբյովի համար հատկապես հետաքրքիր և նշանակալի տեղեկատվության աղբյուր էր։ Ոչ միայն նրանց հեղինակությունը, այլև մյուս իրավապաշտպանների ճակատագիրը կախված էր հարցաքննությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների պահվածքից, երբեմն օրենքների իմացությունը հնարավորություն էր տալիս խուսափել հետաքննության վտանգավոր հարցերից՝ առանց կեղծ ապացույցներ ներկայացնելու, բայց առանց ցուցմունք տալու մերժման, առանց նյութի տրամադրման, որը կարող է օգնել հետաքննությանը խախտել այլ իրավապաշտպանների իրավունքները։ Վլադիմիր Ալբրեխտի[20][21][22] նկարագրած «Պտուղ»-ի մաղի միջոցով հարցեր ուղղելը հնարավորություն տվեց հետաքննության հարցերն ապացույցների մասով դարձնել անարդյունավետ։ Այնուամենայնիվ, այն պայմաններում, երբ դատավճիռը կայացվել է սոցիալիստական օրինականության վերաբերյալ հրահանգների և հատուկ նկատառումների հիման վրա, այլ ոչ թե օրենքների, փորձառու հոգեբանի կողմից ստացված ընկերների մասին ցանկացած տեղեկատվություն կարող է օգտագործվել (և օգտագործվել է) մարդու իրավունքների շարժումը ճնշելու և այլակարծությունը վերացնելու համար։ Բացի այդ, «Պտուղ»-ի մաղի հետևողական օգտագործումը պահանջում է անընդհատ լարում։

Կալլիստրատովան առանձնանում էր իր համեստությամբ և նպատակահարմար չէր համարում այդպիսի համակարգի հնարավորություններն օգտագործելը։ Բացի այդ, նա իրոք շատ բան գիտեր մարդու իրավունքների պաշտպաններից շատերի մասին, ներառյալ նրանց, ովքեր գտնվում էին ԽՍՀՄ-ում, բայց ոչ կալանքի տակ։ Հետևաբար, Կալլիստրատովան հրաժարվեց որևէ «արձանագրության տակ» ցուցմունքներ տալուց[23] և սահմանափակվեց քննիչի հետ ոչ պաշտոնական զրույցներով, քննարկելով եղանակը և հնագույն պատմական գործիչների գործունեությունը, օրինակ՝ Ալեքսանդր Մակեդոնացու։

Նույնիսկ հետաքննության ընթացքում Կալլիստրատովան գրեց և կենտրոնական թերթերին ուղարկեց խորհրդային օրենքներում տեղ գտած անհամապատասխանությունների, դատավարական խախտումների, հավատացյալների հետապնդումների, սահմանադրության նախագծի[24], այլ երկրներին այսպես կոչված «եղբայրական օգնության», հոգեբուժության ոլորտում չարաշահումների, Անդրեյ Սախարովի աքսորի և շատ այլ բաների վերաբերյալ հոդվածներ։ Նրանք հրաժարվում էին նրա հոդվածները տպագրել պաշտոնական ամսագրերում և թերթերում, և դրանք տարածվում էին սամիզդատի միջոցով։

Արդեն վերակառուցման և հրապարակայնության օրոք, Կալլիստրատովան բաց նամակ[25] գրեց՝ մեկնաբանելով գրող Չինգիզ Այթմատովի «Իզվեստիա» –ում հրապարակումը խորհրդային լճացման ժամանակաշրջանի մասին, երբ «բոլորը լռում էին», բայց այդ ժամանակ Կալլիստրատովայի հոդվածը չհրապարակվեց, և նույնիսկ հաստատող որևէ հիմք չկա, որ Այթմատովը և «Իզվեստիայի» խմբագիրը կարդացել են նրա նամակը։

 
Սոֆյա Կալլիստրատովայի գրքի տիտղոսաթերթը

1984 թվականին Սոֆիա Կալլիստրատովայի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց՝ նրա տարիքի և առողջական վիճակի պատճառով, բայց Կալլիստրատովան պնդում էր իր անմեղությունը («Պատրաստ եմ կանգնել ցանկացած հասարակական դատարանի առջև») և հասավ որոշման վերանայմանը։ 1988 թվականին, Մոսկվայի դատախազությունը չեղյալ համարեց 1984 թվականի որոշումը և որոշեց դադարեցնել Սոֆյա Կալլիստրատովայի դեմ հարուցված քրեական գործը «նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով»[26]։

Հիշատակ

խմբագրել

Սոֆյա Կալլիստրատովան մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 5-ին։ Նրան թաղել են Մոսկվայի Վոստրյակովսկոե գերեզմանատանը։ 1997 թվականին նրան հետմահու շնորհվել է Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի ոսկե մեդալ։ Նույն թվականին «Զվենյա» հրատարակչությունը հրատարակեց «Պաշտպանը» գիրքը[27]՝ Կալլիստրատովայի կյանքի և գործունեության մասին։

2007 թվականի հոկտեմբերի 9-ին «Մարդու իրավունքները Ռուսաստանում» ժողովածուն հրապարակեց նոթագրություններ Կալլիստրատովայի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, Մոսկվայի Հելսինկյան խմբի, Վիքիպեդիայի նյութերի և այլ հրատարակությունների հղումների հիման վրա[28]։

2007 թվականի հոկտեմբերի 4-ին «Հուշամատյան» ընկերությունում կայացել է միջոցառում՝ նվիրված Կալլիստրատովայի և Պետեր Գրիգորենկոյի ծննդյան հարյուրամյակին։

Ընտանիք

խմբագրել

Կալլիստրատովների ընտանիքի մի քանի սերունդ կապված է եղել ռուսական փաստաբանության հետ։ Եղբայրը` Ֆյոդոր Վասիլևիչ Կալլիստրատովը, եղել է Լենինսկիե Գորկի արգելոցի տնօրենը, նրա կինը՝ իրավագետ Տատյանա Բորիսովնա Մալցմանը, հանդիսանում է «Ամուսնության և ընտանիքի հարցերը դատարանում» մենագրության և դասագրքերի հեղինակ (1949), «Քաղաքացիական իրավունք» (1950), «Քաղաքացիական կացության ակտերի գրառումները կատարելու, ուղղելու և չեղյալ հայտարարելու մասին» (1964) մենագրությունների և դասագրքերի հեղինակ, նա հայտնի ռուս փաստաբան և հեղափոխական, Բորիս Սամոիլովիչ Մալցմանի դուստրն է, ով հանդիսանում է «Արդյունաբերության, առևտրի, աշխատանքի և տրանսպորտի մասին օրենսդրության» (երեք հատորով՝ 1923-1925), «Մասնավոր կապիտալի մասին օրենքներ» (1928) մենագրությունների հեղինակը և ռուս նշանավոր փաստաբան Աքիմ Մարկովիչ Գինցբերգի (1876-1920) ազգականուհին։ Նա իրավագիտության դոկտոր, Ռիմմա Ֆեդորովնա Կալլիստրատովայի եղբոր աղջիկն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. КАЛЛИСТРАТОВА, Софья Васильевна // Курская Энциклопедия / Составитель Гойзман Ш. Р. — Курск, 2004.
  2. История: Каллистратова Софья Васильевна. — Московская Хельсинкская группа, http://www.mhg.ru/history/1B327A0 Արխիվացված 2006-08-08 Wayback Machine
  3. Демонстрация 25 августа 1968 года
  4. 4,0 4,1 Григоренко П. Г. В подполье можно встретить только крыс. — М.: Звенья, 1997. — ISBN 5-7870-0013-7
  5. Хроника текущих событий, выпуск 15, 31 августа 1970 г. http://www.memo.ru/history/diss/chr/chr15.htm
  6. 6,0 6,1 6,2 Документы Инициативной группы по защите прав человека в СССР / Составители Г. В. Кузовкин, А. А. Макаров. — Москва, 2009.
  7. Ким Ю. Адвокатский вальс Արխիվացված 2020-09-25 Wayback Machine.
  8. Кристина Горелик. У правозащитного движения женское лицо Արխիվացված 2007-09-30 Wayback Machine. (надо scroll-down, чтобы добраться до текста песни)
  9. Сахаров А. Д. Воспоминания. — М.: Права человека, 1996. — 912 с. — ISBN 5-7712-0011-5
  10. «Отрывок из открытого письма С. В. Каллистратовой в поддержку В. Буковского». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. Merskey, Harold Political neutrality and international cooperation in medicine(անգլ.) // Journal of Medical Ethics[en] : journal. — 1978. — Т. 4. — № 2. — С. 74—77. — PMID 671475.
  12. Bloch, Sidney; Reddaway, Peter Soviet psychiatric abuse: the shadow over world psychiatry. — Westview Press, 1985. — ISBN 0-8133-0209-9
  13. Блох С., Реддауэй П. Диагноз: инакомыслие. Как советские психиатры лечат от политического инакомыслия. — Лондон: Overseas Publications Interchange, 1981. — 418 p. — ISBN 0903868334
  14. Московская группа содействия выполнению Хельсинкских соглашений в СССР, документ 111. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  15. «Хроника текущих событий», документ 44, (1977). http://www.memo.ru/history/DISS/chr/ Արխիվացված 2017-03-15 Wayback Machine
  16. В. Федорчук — ЦК КПСС, 12.09.82 г 1866-Ф «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  17. Всеобщая декларация прав человека, принята и провозглашена резолюцией 217 А (III) Генеральной Ассамблеи от 10 декабря 1948 года. http://www.unhchr.ch/udhr/lang/rus.htm
  18. Организация по безопасности и сотрудничеству в Европе, заключительный акт Արխիվացված 2007-06-10 Wayback Machine
  19. Совещание по безопасности и сотрудничеству в Европе // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  20. Владимир Альбрехт Как быть свидетелем Արխիվացված 2007-10-08 Wayback Machine
  21. Владимир Альбрехт Практическое пособие: Как правильно вести себя на допросе
  22. Владимир Альбрехт Как быть свидетелем. Закон и право — Terra incognita.spb.ru, правозащитный альманах, Ноябрь 2003 № 15/25
  23. М. Каллистратова. Под следствием. Արխիվացված 2011-01-31 Wayback Machine В кн. «Заступница», ед.: Е. Печуро, «Звенья», 2003
  24. «С. В. Каллистратова. Некоторые замечания по поводу «Проекта Конституции СССР» 1977 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. С. В. Калистратова. Открытое письмо писателю Чингизу Айтматову, 5 мая 1988 г.(չաշխատող հղում)
  26. «Дело Каллистратовой» Արխիվացված 2009-07-30 Wayback Machine. // ПЦ «Мемориал»
  27. Заступница. С. В. Калистратова. Составитель: Е. Печуро. — «Звенья», 2003.
    «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
    http://lib.web-malina.com/getbook.php?bid=5700&page=1
    http://lib.prometey.org/?id=1844
    http://bookz.ru/authors/pe4uro-e/kallistr.html Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
  28. 100 лет назад родилась Софья Васильевна Каллистратова. Права человека в России, 09.10.2007

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Կալլիստրատովա» հոդվածին։