Սերգեյ Իվանով
Սերգեյ Իվանով (ռուս.՝ Иванов, Сергей Анатольевич, հուլիսի 17, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 1999), խորհրդային և ռուս մանկագիր, ուսուցիչ, եղել է «Թափվում է անցած տարվա ձյունը» և «Ձեռքբերումների բյուրո» մուլտֆիլմերի սցենարի հեղինակը, արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի պատվավոր դիպլոմին։
Սերգեյ Իվանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1941 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1999 (58 տարեկան) |
Գերեզման | Q4322910? |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Իվանովը ծնվել է 1941 թվականի հուլիսիս 17-ին, Մոսկվայում։ 1963 թվականին ավարտել է Վ. Լենինի անվան Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտը։ Առաջին գիրքը, բանաստեղծությունների «Անտառային արհեստանոց» ժողովածուն, թողարկվել է 1971 թվականին։
Սերգեյ Իվանովը մոտավորապես 50 գրքերի հեղինակ է, որոնցից են դպրոցական վիպակներ, պատմվածքներ բնության մասին, մանկական դետեկտիվներ։ Դերասանուհի Ռինա Զելյոնայայի հետ համահեղինակությամբ գրել է երեխաների համար նախատեսված «Արկղիկը» գիրքը։
Եղել է «Թափվում է անցած տարվա ձյունը», «Ձեռքբերումների բյուրո», «Անգետիկը լուսնի վրա» մուլտֆիլմերի սցենարները։
Բանաստեղծ Ռոման Սեֆի հետ անց է կացրել մանկագիրների սեմինար Գորկու անվան գրական ինստիտուտում։
Նրա ստեղծագործությունն ու ոճը ավանդական են։ Նրա լեզուն բնորոշվում է թարմությամբ և փոխաբերությունների ինքնատիպությամբ։ Նա խուսափում է խոսքային կլիշեներից, գիտակցորեն երկխոսություն է ստեղծում երիտասարդ ընթերցողի հետ` հաճախ դիմելով նրան իր անունից[1]։
Մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 4-ին, ընկնելով գնացքի տակ։
Թաղվել է Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում։
Ստեղծագործություններ
խմբագրելՎեպեր և վիպակներ
- Օլգա Յակովլևա` Մոսկվա, Մանկական գրականություն, 1976 թվական, 1983 թվական
- Պոտոպովի կյանքից
- Պայծառ, ինչպես արևը` Մոսկվա, Մանկական գրականություն, 1976 թվական
- Հյուր Վոլոգդիից` Մոսկվա, 1977 թվական
- Նախկին Բուլկան և իր աղջիկը` Մոսկվա, 1979 թվական
- Կյանքի տասներեքերորդ տարին` Մոսկվա, Մանկական գրականություն, 1982 թվական
- Հունիս, հուլիս, օգոստոս` Մոսկվա, Մանկական գրականություն, 1981 թվական
- Սերգեյ Իվանովիչը և Տանյան (1983 թվական)
- Նա մեզ հետ չէ` Մոսկվա, 1984 թվական
- Մեղվանոցում, Մոսկվա, Մանկական գրականություն, 1979 թվական, 1989 թվական
- Անհետացող հայելիները` Մոսկվա, Մանկական գրականություն, 1990 թվական
- Անվերջ անտառում` Մոսկվա, 1978 թվական, 1991 թվական
- Ձմեռային աղջիկը` Մոսկվա, 1994 թվական
- Երկվորյակները և կապիկների գողացողները (1999 թվական)
- Երկվորյակները և վառված կողպեքը (1999 թվական)
- Առևանգում` շարունակությամբ (1999 թվական)
- Երկվորյակները և «աստղը» գետնի տակ (2001 թվական)
Պատմվածքներ և հեքիաթներ
- Արկղիկը (1983 թվական)
- Ուրախության ծառը` Մոսկվա, 1983 թվական
- Թափվում է անցած տարվա ձյունը (1983 թվական)
- Ամառը ես լավ անցկացրի (1986 թվական)
- Մեր անտառում
- Գարունից հետո ամառ է` Մոսկվա, 1984 թվական
- Հայտնի մարդը` Մոսկվա, 1988 թվական
- Նապաստակի հետքերով
- Սոճիները մտախոհ են
- Ջուլկինոյի պատմությունը` Մոսկվա, 1973 թվական
- Հսկայական տայգայում (1978 թվական)
- Անտառային արահետի վերջը
- Չբռնվող ոզնին
- Անվերջ անտառում և ուրիշ պատմություններ 6-րդ «Վ»-ի մասին (1978 թվական)
- Բուրյոնկան, հատապտուղը, գեղեցկուհին` — М., 1977 թվական
- Լինում են երկրներ
- Օդում լողացողները
- Ախ, այդ Եմելյան` Մոսկվա, 1995 թվական
- Ճանապարհորդուհի գորտը
- Քիչ կլինի
- Չորս հրացանակիրներ
- Չորս հրացանակիրները շան տարում
- Ձեռքբերումների բյուրո
- Ձեռքբերումների բյուրո-2
Ռադիոհաղորդումներ
խմբագրել- 1982 թվական, Կար-չկար, մի դասարան կար (6 «Վ»-ի պատմություն) (ըստ «Անվերջ անտառում և ուրիշ պատմություններ 6-րդ «Վ»-ի մասին» պատմվածքի մոտիվների), ռեժիսոր` Վլադիմիր Շվեդով, Մանկական ռադիոհեռարձակման գլխավոր խմբագրություն
Մեջբերումներ
խմբագրել- Քիչ կլինի:
- Ահա սա իմ չափն է:
- Ճիշտ է` ես ագահություն եմ անում, սակայն` մաքուր սրտով:
- Մարմնումս այնքան հարմարավետ ճկունություն է ձևավորվել:
- Կար-չկար, մի արծիվ տղամարդկար:
- Լռի՛ր, տաղտկալի:
- Այստեղ հիմարները շատ են, իսկ այ, նապաստակները պակասություն են անում:
- Ա՜խ, այս հեքիաթները։ Ա՜խ, այս հեքիաթասացները:
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Ն. Կրուպսկայայի անվան ՌԽՖՍՌ պետական մրցանակ (1988 թվական)` «Նա մեզ հետ չէ» (1984 թվական) և «Կյանքի տասներեքերորդ տարին» (1981 թվական) վիպակների համար։
- Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ (1996 թվական)` «Ձմեռային աղջիկ» վիպակի համար (1994 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Русские детские писатели XX века. — С. 191.
Գրականություն
խմբագրել- Писатели Москвы: Биобиблиографический справочник / Сост.: Е. П. Ионов, С. П. Колов.— М.: Моск. рабочий, 1987. — С. 180.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Повести в публичной библиотеке Вадима Ершова». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
- Юлия Просалкова. «Сергей Иванов остается с нами».
- «Библиография на региональном сайте детских библиотек».
- Սերգեյ Իվանով на Animator.ru
- Могилы знаменитостей