Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեգալ (այլ կիրառումներ)

Սենեգալ (ֆր.՝ République du Sénégal), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ։

République du Sénégal
Սենեգալի Հանրապետություն
Սենեգալի դրոշ
Դրոշ
Սենեգալի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Un Peuple, Un But, Une Foi"(Ֆրանսերեն)
"Մեկ Ազք, Մեկ Նպատակ, Մեկ Հավատք"
Ազգային օրհներգ՝ Pincez Tous vos Koras, Frappez les Balafons
Սենեգալի դիրքը
Սենեգալի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Դակար
14°40′N, 17°25′W
Պետական լեզուներ Ֆրանսերեն
Շրջանային լեզուներ Ուոլոֆերեն
Կառավարում Կիսա-Նախագահական Հանրապետություն
 -  Սենեգալի Նախագահ Աբդուլայե Վահդ
 -  Սենեգալի Վարչապետ Cheikh Hadjibou Soumaré
Անկախություն
 -  Ֆրանսիայից Օգոստոսի 20 1960 
 -  Ջրային (%) 2.1
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 11,658,000  (72-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $20.504 բիլիոն (109-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,759 (149-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.460 (ցած) (156-րդ)
Արժույթ CFA ֆրանկ (XOF)
Ժամային գոտի UTC
Ազգային դոմեն .sn
Հեռախոսային կոդ +221

Ընդհանուր տվյալներ

խմբագրել

Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը։ Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։

Պատմություն

խմբագրել

Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ։ 15-րդ դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ։ 17–19-րդ դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան։ Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թվականին։ Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները։ Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի։ Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը։ Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։

 
գյուղ Սենեգալում

Աշխարհագրություն

խմբագրել

Վարչական բաժանում

խմբագրել
 
Սենեգալի շրջանները

Սենեգալը վարչական առումով բաժանված է 14 շրջանների։

Հայերեն Ֆրանսերեն Վարչկենտրոն Տարածք, կմ² Բնակչություն (2002)
Դակար Dakar Դակար 550 2 267 356
Դիուրբել Diourbel Դիուրբել 4 359 1 049 954
Ֆատիկ Fatick Ֆատիկ 7 935 613 000
Քաֆրին Kaffrine Քաֆրին 11 853
Քաոլակ Kaolack Քաոլակ 4 157 1 066 375
Քեդուգու Kedougou Քեդուգու 16 896
Քոլդա Kolda Քոլդա 13 718 847 243
Լուգա Louga Լուգա 29 188 677 533
Մաթամ Matam Մաթամ 25 083 423 041
Սեն Լուի Saint-Louis Սեն Լուի 19 044 688 767
Սեդիու Sedhiou Սեդիու 7 293
Տամբակունդա Tambacounda Տամբակունդա 42 706 605 695
Տիյես Thiès Տիյես 6 601 1 290 265
Զիգինշոր Ziguinchor Զիգինշոր 7 339 437 986

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ» հոդվածին։