Պիեռ Լեսկո

ֆրանսիացի նկարիչ

Պիեռ Լեսկո (ֆր.՝ Pierre Lescot, 1515, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 10, 1578, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի ճարտարապետ և քանդակագործ։

Պիեռ Լեսկո
ֆր.՝ Pierre Lescot
Դիմանկար
Ծնվել է1515
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 10, 1578
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերԼեսկո թեվ
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ, նկարիչ և վերականգնող
Ծնողներհայր՝ Պիեռ Լեսկո
 Pierre Lescot Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սկսած 1541 թվականից մինչև 1544 թվականը աշխատել է Սան Ժերմեն լ’Օսեուրա եկեղեցու ներքին հարդարման վրա։ Սկսած 1545 թվականին աշխատել է Ժակ դե Լիների ամրոցի Կարնավալե առանձնատան վրա։ 1546 թվականին Ֆրանսիսկ Ա թագավորի հրամանով Լեսկոն սկսում է Լուվրի վերակառուցումը (որը այդ ժամանակ ամրոց էր) և այժմ Լուվրի արևմտյան թևը կոչվում է նրա անունով։ Այդ շինության վրա աշխատանքները տևում են 9 տարի, 1555 թվականի Հենրիխ Բ-րդ թագավորի օրոք այն դառնում է Վերածննդի ժամանակաշրջանի Ֆրանսիական ճարտարապետության պայծառ օրինակ։ Լեսկոի աշխատանքներին է պատկանում նաև «Անմեղների շատրվան»-ը և Վալերի ամրոցը։ Լեսկոն հաճախ աշխատում էր քանդակագործ Ժան Գուժոնի հետ։ Շատ մոտ էր գրող Պեռ դե Ռոնսարոնի հետ։ Ձեռնահարկի տարիքը ստեղծագործությունը կոչվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարի անունով։ Սակայն վերջին հարկի տնտեսապես հաջող օգտագործելու միտքը իրագործել է Պիեր Լեսկոն։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Grand Larousse Encyclopédique
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լեսկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 585