Շապիկ, գրքի, բրոշյուրի, ամսագրի և այլ հրատարակչությունների փափուկ կազմը։ Գրքի ձևավորման տարրերից է։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանի շապիկը

Պատմություն

խմբագրել

Շապիկի վրա գրվում են հրատարակչության վերնագրային տվյալները (հեղինակի անուն, վերնագիր, տպագրության վայրը), պատկերազարդվում թեմատիկ կամ գեղազարդիչ պատկերներով։

Առանձին գրքեր ունեն նաև կրկնաշապիկներ, որոնք հագցվում են կազմի կամ հիմնական Շապիկի վրա։ Առաջին կրկնաշապիկներն ի հայտ են եկել 19-րդ դարի կեսերին և աստիճանաբար դարձել գրքի գեղարվետական ձևավորման տարր, նրան հաղորդել գրավչություն և գեղեցկություն։

Սկսած 20-րդ դարից, ընթերցողական շուկայի ընդլայնման և մրցակցության սրման հետ զուգընթաց, գրքի կազմը ձեռք է բերել տեղեկատվական և գովազդային դերակատարում։ Հենց կազմն է առաջինը, ինչից սկսվում է ընթերցողի ծանոթությունը հրատարակության հետ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Добкин С. Ф. Оформление книги. Редактору и автору. М.: Книга, 1985. С. 149.

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия книжного дела. — Ю. Ф. Майсурадзе, А. Э. Мильчин, Н. П. Маковеев и др. — Изд. 2-е, перераб. и доп. — М., 2004. —5-7975-0744-7
  • Eighty Years of Book Cover Design, Joseph Connolly. London: Faber and Faber, 2009. 978-0-571-24000-5 (hardcover) and 978-0-571-24001-2 (paperback).
  • Thomson, E. M. (2010). "Aesthetic Issues in Book Cover Design 1880-1910." Journal of Design History 23(3), 229–245.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապիկ (գիրք)» հոդվածին։