Նևիլ Ֆրենսիս Մոտտ (անգլ.՝ Sir Nevill Francis Mott, սեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 8, 1996(1996-08-08)[1][2][3][…], Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։

Նևիլ Մոտտ
անգլ.՝ Nevill Mott
Ծնվել էսեպտեմբերի 30, 1905(1905-09-30)[1][2][3][…]
Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 8, 1996(1996-08-08)[1][2][3][…] (90 տարեկան)
Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բրիստոլի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա, պինդ մարմնի ֆիզիկա[5], համաձուլվածքներ[5], Կիսահաղորդիչներ[5] և photographic emulsion?[5]
Պաշտոն(ներ)Master of Gonville and Caius College, Cambridge?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՔլիֆթոն քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ, Giggleswick School? և Քեմբրիջի համալսարան[7]
Գիտական աստիճանդոկտոր[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][9]
Գիտական ղեկավարՌալֆ Ֆաուլեր[7]
Եղել է գիտական ղեկավարԿլաուս Ֆուքս[7], Jacques Friedel?[7], Volker Heine?[7], Jacques Friedel?[7] և Jan H. van der Merwe?
Պարգևներ
ՀայրCharles Francis Mott?
 Nevill Francis Mott Վիքիպահեստում

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Դասավանդել է Մանչեստրի (1929-30) և Քեմբրիջի (1930-33) համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր (1933-54) և նույն համալսարանի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն (1948-54)։ 1954-1971-ին ղեկավարել է Կավենդիշի լաբորատորիան։ Տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միության պրեզիդենտ (1951-57)։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային, պինդ մարմնի ֆիզիկային, ատոմային բախումների տեսությանը։ 1929-ին կանխատեսել է էլեկտրոնների բևեռացման երևույթը՝ ատոմներից դրանց ցրման ժամանակ և արտածել այդ բևեռացման բանաձևը (Մոտտի բանաձև)։ 1932-ին մշակել է ներքին կոնվերսիայի տեսությունը։ Բացատրել է հաղորդականության էլեկտրոնների էներգետիկ արգելքով հոսանքի ուղղման երևույթը, առաջարկել մետաղների ջերմաէլշուի տեսությունը։ Ստեղծել է չկարգավորված համակարգերի էլեկտրահաղորդականության տեսությունը (Նոբելյան մրցանակ), 1977, Ֆ․ Անդերսոնի և Զ․ վան Ֆլեքի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևիլ Մոտտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 46