Մեխակ Քուռի

բույսերի տեսակ
Մեխակ Քուռի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Caryophylleae
Ցեղ Մեխակ (Dianthus)
Տեսակ Մեխակ Քուռի (D. cyri)
Միջազգային անվանում
Dianthus cyri

Մեխակ Քուռի (լատին․՝ Dianthus cyri), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։

Նկարագրություն

խմբագրել

Միամյա խոտաբույս է, որն ունի 15-30 սմ բարձրություն։ Բաժակը գորտնուկավոր է և 15 մմ երկարությամբ։ Պսակաթերթերը բաց մանուշակագույն են, ճեղքված-ատամնավոր, մերկ[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Վեդի, Աշտարակ)։ Նաև աճում է Արևմտյան և Անդրկովկասում, Նախիջևանում, Արաբական թերակղզում, Իրաքում, Իրանում և Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1200 մ բարձրությունների վրա, գետերի ավազոտ ափերին, աղակալված ճահիճներում, շիբլյակում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատման պատճառ կարող են դառնալ ինտենսիվ տնտեսական գործունեությունը, հողերի յուրացումը գյուղատնտեսական հանդակների համար, ճահիճների չորացումը և բուսականության այրումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքին ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ներկայումս Արարատի ճահիճները առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն պահպանության իրական գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ Քուռի» հոդվածին։