Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)
Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, փետրվարի 22, 1845, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 11, 1910, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թվականից։ Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ)։
Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1845 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1910 (65 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Գերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Մաթևոս Բ Կոստանդնուպոլսեցու |
Մասնագիտություն | քահանա և բանասեր |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Matthew II Izmirlian Վիքիպահեստում |
Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894 թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես Մատթևոս Գ Իզմիրլյան։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896 թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1881-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին Կահիրեում լույս է տեսել նրա «Նամականին»։
Կաթողիկոսական գահին Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 288)։ |
Նախորդող՝ Մկրտիչ Ա Վանեցի |
Կաթողիկոս 1908-1910 |
Հաջորդող՝ Գևորգ Ե Սուրենյանց |