Հրեական տոմար (եբրայերեն՝ הלוח העברי‎, հալուախ հաիվրի), հրեաների ավանդական տոմար, Իսրայելի պետության պաշտոնական տոմարը (Գրիգորյան տոմարի հետ միասին)։ Այս տոմարով են տոնվում հրեական տոները, սինագոգներում ընթերցվում են թորայի համապատասխան մասերը, տոնում են ծնունդներ և հիշվում են մահացածները, օգտագործում են պաշտոնական և կոմերցիոն փաստաթղթեր կազմելիս։ Հրեական տարեթվերի մաթեմատիկայի ժամանակակից օգտագործումը Լուսնի փուլերին հետևելու փոխարեն առաջ է դրվել Հիլել Բ-ի որոշմամբ 359 թվականին։

Հրեական տոմարը լուսնա-արևային է, ինչի շնորհիվ ամեն օրացուցային տարին միշտ գալիս է ոչ թե միայն տարվա մեկ սեզոնին, այլ նաև Լուսնի նույն փուլին։ Ամիսները սկսվում են միայն նորալուսնի ժամանակ, ինչպես նաև Հրեական նոտ տարին։ Փեսախը՝ հրեական զատիկը, միշտ լինում է լիալուսնին աշնան սկզբին։

Արտաքին հղումներ

խմբագրել