Հոկտեմբեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոկտեմբեր (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հոկտեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | ||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
27 | 28 | 29 | 30 | 31 | ||
2024 |
Հոկտեմբերը աշնան երկրորդ ամիսն է։ Ավարտվում է այգեկութը։
Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։
Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։
Հոկտեմբերը շարունակում է մյուս երեք ամիսների նման պահել թվային անվանումը. հոկտեմբերը լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։ Հոկտեմբերը հայտնի է իր բազմերանգ տերևներով և մրգերով։ Հոկտեմբերը հայկական տոմարում համընկնում է սահմի անվան հետ։
Ընթերցե՛ք «հոկտեմբեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |