Կարլ Ֆլեշ
Կարլ Ֆլեշ (գերմ.՝ Carl Flesch; հոկտեմբերի 9, 1873, Վիզելբուրգ, Ավստրո-Հունգարիա[2] - նոյեմբերի 14, 1944, Լյուցեռն), ավստրո-գերմանացի ջութակահար և երաժշտական մանկավարժ։
Կարլ Ֆլեշ | |
---|---|
Կարլ Ֆլեշի դիմապատկերը (հեղինակ Էմիլ Օրլիկ) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հունգ.՝ Flesch Károly |
Ծնվել է | 1873 նոյեմբերի 9 Վիզելբուրգ Ավստրո-Հունգարիա Մոսոն, Magyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա կամ Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1] |
Երկիր | Հունգարիա |
Մահացել է | 14 նոյեմբերի 1944Լյուցեռն Շվեյցարիա Լյուցերն, Շվեյցարիա[1] | (տարիքը 71)
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1895 - 1944 |
Աշխատավայր | Ամստերդամի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (1894) |
Carl Flesch Վիքիպահեստում |
Կարլ Ֆլեշը ծնվել է հրեա բժշկի ընտանիքում։ Չորսից վեց տարեկանում սովորել է հրեական ազգային դպրոցում (գերմ.՝ Volksschule), որտեղ սովորել է գերմաներեն և եբրայերեն, իսկ տնային դաստիարակչուհուց սովորել է ֆրանսերեն։ Վեց տարեկանում սկսել է ջութակ նվագել սովորել։ Տասը տարեկանում մեկնել է Վիեննա, որտեղ սովորել է գիմնազիայում և երաժշտության բարեկամների ընկերության կոնսերվատորիայում։ Հետո՝ 1886-1889 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում Յակոբ Գրյունի մոտ։ 1890-1894 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում Էժեն Սոզեի և Մարտեն Մարսիկի մոտ։
1895 թվականին առաջին ելույթն է ունեցել Վիեննայում, որից հետո համերգային շրջագայություն է ունեցել Գերմանիայում։ 1897 թվականին ընդունել է Բուխարեստի կոնսերվատորիայում ջութակի պրոֆեսորի պաշտոնտ, իսկ 1903 թվականին զբաղեցրել է Ամստերդամի կոնսերվատորիայի նույն պաշտոնը։ 1908 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ հիմնականում տվել է մասնավոր դասեր, և շատ համերգներ է տվել դաշնակահար Արթուր Շնաբելի հետ մեկտեղ դուետով, և տրիոյով վիոլոնչելիստի հետ՝ սկզբում Ժան Ժերարդիի, հետո Հուգո Բեքերի հետ։ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո պահել է հունգարական քաղաքացիությունը։
Աղբյուրներ
խմբագրել- Կարլ Ֆլեշի կենսագրությունը (գերմ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Այժմ՝ Մոշոնմադյարովար, Դյոր Մոշոն Շոպրոն շրջան, Հունգարիա