Ծծմբի օքսիդ (VI)

քիմիական միացություն

Ծծմբի օքսիդ (VI), ծծմբի եռօքսիդ, ծծմբական անհիդրիդ, : Պինդ -ը գոյություն ունի ձևերով, որոնց հալման ջերմաստիճանները համապատասխանաբար հավասար են՝ 16,8, 32,5, 62,3 և 95 °C և իրարից տարբերվում են բյուրեղների ձևով և -ի պոլիմերացման աստիճանով։ Անկայուն ձևը առաջանում է հեղուկ ծծմբական անհիդրիդի պնդացման դեպքում և խոնավության առկայությամբ աստիճանաբար անցնում է կայուն ձևի։ ձևը կարող է փոխարկվել ի՝ միայն -ի գազային վիճակի վրայով. նորմալ ճնշման պայմաններում և 44,7 °C–ում գազային –ը փոխարկվում է հեղուկի, որը, 16,8 °C–ում պնդանալիս, առաջացնում է : Մյուս ձևափոխությունների փոխադարձ անցումն ընթանում է շատ դանդաղ։

Ծծմբական անհիդրիդի կրիտիկական ջերմաստիճանը 218,3 °C է, կրիտիկական ճնշումը՝ 83,8 մթն։ Գոլորշի վիճակում –ը միամոլեկուլ է։ Նրա ջերմային դիսոցումը –ի և –ի սկսվում է մոտավորապես 450 °C-ում և 1200 °C–ում գործնականորեն լրիվ է դառնում։ –ը լուծվում է ջրում՝ առաջացնելով : Փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ։ Ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է ծծումբը, ֆոսֆորը, ածխաջրածինները՝ վերականգնվելով մինչև : Լաբորատոր պայմաններում Ծծմբական անհիդրիդ ստանում են ջերմային քայքայմամբ կամ -ի վրա ավելցուկ ազդելով, արդյունաբերական եղանակով՝ -ի կատալիաիկ օքսիդացմամբ։ Ծծմբական անհիդրիդիը կիրառվում է օրգանական բազմաթիվ նյութերի արտադրության մեջ որպես ծծմբացնող միջոց, ինչպես նաև օլեում և անջուր ազոտական թթու ստանալու համար։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Карапетьянц М. Х., Дракин С. И. «Общая и неорганическая химия» М.: Химия 1994
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 128