Լուիջի Ֆակտա
Լուիջի Ֆակտա (իտալ.՝ Luigi Facta, սեպտեմբերի 13, 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861, Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - նոյեմբերի 5, 1930[2][3][1][…], Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, եղել է Իտալիայի թագավորության վարչապետը 1922 թվականի փետրվարի 26-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նա Իտալիայի Նախարարների խորհրդի վերջին նախագահն էր մինչև ֆաշիստների կողմից պետական իշխանության բռնազավթումը Բենիտո Մուսոլինիի ղեկավարությամբ։
Լուիջի Ֆակտա իտալ.՝ Luigi Facta | |
Կուսակցություն՝ | Պատմական աջեր և Իտալիայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1861[1] կամ նոյեմբերի 16, 1861 |
Ծննդավայր | Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանի օր | նոյեմբերի 5, 1930[2][3][1][…] |
Վախճանի վայր | Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Luigi Facta |
Լուիջի Ֆակտան 1892 թվականին ընտրվել է որպես պատգամավոր և այդ պատգամավորական աթոռը նա զբաղեցրել է երեսուն տարի։ 1910-1914 թվականներին և 1919-1920 թվականներին եղել է Իտալիայի թագավորության ֆինանսների նախարարը։
Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Լուիջի Ֆակտան ակտիվորեն պայքարում էր Իտալիայի չեզոքության համար, բայց թագավորությունը պատերազմ մտնելուց հետո, Լուիջին փոխել է իր կարծիքը։ Լուիջիի որդին սպանվել է մարտերի ժամանակ, և Ֆակտան հպարտցել է, որ իր որդին զոհաբերել է իր կյանքը հանուն իր երկրի։
1922 թվականի փետրվարին Ֆակտանլ նշանակվել է վարչապետ։ Այդ ժամանակ Իտալիան ցնցված էր Բենիտո Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստների նախաձեռնած անկարգությամբ։ Հռոմի վրա հարձակման ժամանակ Վիկտոր Էմանուիլ III-ը հրաժարվել է աջակցել Լուիջի Ֆակտին, չնայած իտալական բանակը պատրաստ էր ջախջախել ֆաշիստներին։
Ֆակտան բացահայտ կերպով հանդես չի եկել Մուսոլինիի դեմ և այդ պատճառով 1924 թվականին դարձել է սենատոր։
Լուիջի Ֆակտան մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 31-ին իր հայրենի քաղաք՝ Պիներոլոյում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Luigi Facta.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Ֆակտա» հոդվածին։ |