Իմրե Կալման
Իմրե Էմմերիխ Կալման (հունգ.՝ Kálmán Imre, գերմ.՝ Emmerich Kalman, հոկտեմբերի 24, 1882[1][2][3][…], Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4] - հոկտեմբերի 30, 1953[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), հունգարացի կոմպոզիտոր, «Վիեննական օպերետի» դասական։
Իմրե Կալման | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Kálmán Imre |
Ի ծնե անուն | հունգ.՝ Kopstein Imre |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1882[1][2][3][…] Շիոֆոկ, Սոմոգի, Հունգարիա[4] |
Երկիր | Հունգարիա, Ավստրիա և ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1953[1][2][3][…] (71 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Vera Kálmán? |
Պարգևներ | |
Emmerich Kálmán Վիքիպահեստում |
Սովորել է Բուդապեշտի երաժշտության ակադեմիայում։ Գրել է 20 օպերետ՝ «Չարդաշի թագուհին» («Սիլվա», 1915), «Բայադերա» (1921), «Կոմսուհի Մարիցա» (1924), «Կրկեսի իշխանուհին» (1926), «Մոնմարտրի մանուշակը» (1930) և այլն։ Մի շարք ստեղծագործություններում Իմրե Կալմանը չի խուսափել սալոնային մակերեսայնությունից։ Լավագույն օպերետներն առանձնանում են սյուժետային իրադրության, երաժշտական դրամատիզմի զարգացման սրությամբ, բուֆոնադայի և քնարականի զուգորդումով։
Կալմանը հրաժարվել է «վիեննական օպերետի» կանոններից ու կաղապարից, երկերում օգտագործել հունգարական երաժշտական բանահյուսության տարրեր, ձգտել ժանրի դեմոկրատացման։ 1938 թվականին վտարանդվել է Շվեյցարիա, 1940 թվականից՝ ապրել ԱՄՆ-ում։ Իմրե Կալմանի «Սիլվա», «Բայադերա», «Մարիցա», «Կրկեսի իշխանուհին», «Մոնմարտրի մանուշակը» և այլ օպերետներ բեմադրվել են Երևանում։
Գրականություն
խմբագրել- Кальман Вера. Помнишь ли ты? Жизнь Имре Кальмана. - М.: Познавательная книга плюс, 2002, 336 с. ISBN 5-05-005406-0.
- Юрий Нагибин. Блестящая и горестная жизнь Имре Кальмана. / В кн.: Музыканты. - М.: Современник, 1986. - (Новинки «Современника»).
- Трауберг Л. Жак Оффенбах и другие. - М.: Искусство, 1987. (гл. 12-я: Кальман)
- Ярон Г. М. О любимом жанре. - М.: Искусство, 1960.
- Савранский В. (сост.) Имре Кальман. Сборник статей и воспоминаний. - М.: Советский композитор, 1980.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кальман Имре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Կալման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 178)։ |