Իլիական (հին հունարեն՝ Ἰλιάς), Հոմերոսին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15․700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։

Իլիական
հին հունարեն՝ Ἰλιάς
Տեսակգրական ստեղծագործություն, էպոս և oral poetry?
Ժանրէպոս
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀոմերոս
ԵրկիրՀին Հունաստան
Բնագիր լեզուHomeric Greek? և հին հունարեն
Գրվել էմ.թ.ա. 8-րդ դար
ԿերպարներՀեկտոր, Անդրոմախի, Էրիս, Աֆրոդիտե, Ապոլլոն, Արես, Արտեմիս, Դիոնե, Լետո, Սկամանդր (դիցաբանություն), Աթենաս, Պոսեյդոն, Հերա, Հեփեստոս, Հերմես, Թետիս, Զևս, Paean (god)?, Իրիս, Հեբե, Մոյրաներ, Հիպնոս, Աքիլլես, Ագամեմնոն, Ajax the Lesser?, Ajax the Great?, Asteropaios?, Կալխաս, Կասսանդրա, Դեիֆոբուս, Diomedes?, Dolon?, Հեկաբե, Հեղինե Չքնաղ, Էնեաս, Glaucus?, Մաքաոն, Մենելայոս, Myrmidons?, Նեստոր, Pandarus?, Պարիս, Պատրոկլուս, Polypoetes?, Պրիամոս, Rhesus of Thrace?, Sarpedon?, Ոդիսևս, Eudoros?, Alcimedon?, Menesthius?, Peisander and Hippolochus? և Ակամաս
ՇարքEpic Cycle?
ՆախորդCypria?
ՀաջորդAethiopis? և Posthomerica?
Հայերեն թվային տարբերակԻլիական
 Iliad

«Իլիականը» առաջին անգամ հունարենից հայերեն արձակ թարգմանել է Գեորգ դպիր Պալատացին (1783, անտիպ): Հետագայում գրաբար է թարգմանել Արսեն Բագրատունին (Վենետիկ, տպ. Ս. Ղազար, 1864)։ Աշխարհաբար հայերենի թարգմանվել է երեք անգամ՝ հունարենից արևմտահայերեն՝ Արսեն Ղազիկյանի[1], հունարենից արևելահայերեն՝ Համազասպ Համբարձումյանի[2], հունարենից արևելահայերեն՝ Գոհար Մուրադյանի ու Արամ Թոփչյանի[3] կողմից։ Գոյություն ունի նաև գրաբար թարգմանությունից արևելահայերեն փոխադրված տարբերակը՝ Մկրտիչ Խերանյանի հեղինակությամբ[4]։

Իլիականի սկիզբը

խմբագրել
 
Իլիականի առաջին տողերը՝ հունարեն
Թարգմանությունը՝ Մ. Խերանյանի Թարգմանությունը՝ Հ. Համբարձումյանի Թարգմանությունը՝ Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի Թարգմանությունը՝ Ա. Ղազիկյանի
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելևսածին Աքիլլեսի,
Քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շների։
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Զայրույթն երգիր, աստվածուհի, Պելևսածին Աքիլլեսի,
Զայրույթն ահեղ, որ աքայանց մատնեց անթիվ աղետների
Եվ փառապանծ շատ քաջերի հոգիները դժոխք նետեց։
Զևսի կամքով դա կատարվեց, սկսվելով այն օրվանից,
Երբ չարաղետ պառակտվեցին զարհուրելի
Ագամեմնոն արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Քե՛նը երգիր, ո՜վ դիցուհի, Պելևսորդի Աքիլլեսի,
Քենը դժխեմ, որ բյուրավոր ցավեր բերեց աքայացոց,
Հերոսների բազում խրոխտ հոգիները տարավ Հադես,
Մարմիններն էլ թռչունների ու շների առաջ նետեց,
Քանզի դա էր կամքը Զևսի, որ կատարվեց այն օրվանից,
Երբ սկիզբ առավ գժտությունը, և իրար դեմ թշնամացան
Արանց արքա Ատրիդեսը ու Աքիլլեսն աստվածազուն։
Դիցուհի, քէնն երգէ Պելեան Աքիլլի,
Դըժպըհի քէնը՝ որ բերաւ բիւր ցաւեր
Աքայեցւոց, ու դժոխք թափեց՝ բազմաթիւ
Դիւցազներու քաջակորով հոգիներին,
Եւ մարմիններն անոնց ըրաւ կերակուր
Առհասարակ թըռչուններուն եւ շներուն։
Կը կատարուէր Արամազդի կամքն այսպէս,
Անգամ մը երբ՝ մարդոց արքան Ատրիդէս
Եւ Աքիլլէսս աստուածային՝ վիճեցին
Եւ գըժտելով բաժնըւեցան իրարմէ։

Իլիականի և Ոդիսականի հիմքում ընկած հունական առասպելի համառոտ բովանդակությունը

խմբագրել

Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը (Պարիս) փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն։ Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը)։ Հույների (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է։ Նրանց կողմից են հերոսներ Աքիլլեսը, Պատրոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ։ Պատերազմը ձգձգվում է, և տասը տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսն իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին։ Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն, որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»։ Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները։ Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերեվարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավերվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով։

 
Հեղինեն և Պարիսը

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հոմերի Իլիական, բնագրէն թարգմանեց Արսեն Ղազիկեան, Վենետիկ-Ս. Ղազար, Մխիթարեան տպագրութիւն, 1911, 835 էջ։
  2. Իլիական [Վիպերգ] / Հոմերոս, հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Վահունի, Երևան, Հայպետհրատ, 1955, 512 էջ։
  3. Հոմերոս, Իլիական։ Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի, Երևան, «Զանգակ» հրատ., 2022, 656+32 ներդիր էջ։
  4. Իլիական / Հոմերոս, գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան, Երևան, ԵՊՀ, 1987, 500 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Iliad
 
Վիքիդարանի պատկերանիշը
Հունարեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Տես Ιλιάς
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիական» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 318