Թեհրանի համալսարան (պարս.՝ دانشگاه تهران), Իրանի ամենահին և ժամանակակից համալսարանն է։

Թեհրանի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան, կամպուս և մշակութային արժեք
Կարգախոսمیاسای ز آموختن یک زمان
Հիմնադրված է1934[1][2]
Տիպհասարակական
Ուսանողներ33 672
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Միջազգային գիտական խորհուրդ[4]
Գույներերկնագույն
Երկիր Իրան[5][1][2]
ՏեղագրությունDistrict 6?[5][1]
Կայքut.ac.ir(պարս.)
Թեհրանի համալսարան (Իրան)##
Թեհրանի համալսարան (Իրան)
Թեհրանի համալսարան, Իրան
 University of Tehran Վիքիպահեստում

Տվյալներ

խմբագրել

Համալսարանում աշխատում են 1500 գիտաշխատողներ, ունի շուրջ 33 000 ուսանող։ Ռեկտորը տնտեսագետ, դոկտոր Ֆարհատ Ռահբարն է, ով մինչև 2007 թվականը եղել է Իրանի փոխնախագահը։

Համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին Ռեզա Շահի հրամանով։ Համալսարանն ստեղծվել է այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միաձուլման արդյունքում։

Ֆակուլտետներ

խմբագրել
 
Գեղարվեստի դպրոցի մուտքը, Ճարտարապետության մեջ զգալի է 20-րդ դարի եվրոպական ազդեցությունը
 
Ինժեներական դպրոցի շենքըT Ամիր Աբադ կամպուսում

Նախնական Թեհրանի համալսարանն ունեցել է 6 ֆակուլտետ։

  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ (1934)
  • Գրականության, փիլիսոփայության և գիտա-կրթական ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ (1934)
  • Դեղագիտության ֆակուլտետ (1934)
  • Ատամնաբուժության ֆակուլտետ (1939)
  • Ինժեներական ֆակուլտետ (Fanni) (1942)[6]
  • Իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ

Հետագայում այլ ֆակուլտետներ էլ հիմնադրվեցին։

  • Գեղարվեստի ֆակուլտետ (1941)
  • Անասնաբուժական ֆակուլտետ (1943)
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ (1945)
  • Կառավարման ֆակուլտետ (1954)
  • Կրթության ֆակուլտետ (1954)
  • Բնական ռեսուրսների ֆակուլտետ (1963)
  • Տնտեսագիտության ֆակուլտետ (1970)
  • Սոցիալական գիտությանների ֆակուլտետ (1972)
  • Բնապահպանական ֆակուլտետ[7] (1975)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (1989)
  • Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ (2002)
  • Երկրագիտության ֆակուլտետ[8] (~2007)
  • Ձեռնարկատիրության ֆակուլտետ
  • Նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետ (~2010)

1992 թվականին Բժշկության, Ատամնաբուժության և Դեղագիտության ֆակուլտետները դուրս եկան համալսարանի կազմից և ստեղվեց Թեհրանի բժշկագիտական համալսարանը, որը նույնպես տեղակայված է նույն կամպուսում։

Ինստիտուտներ

խմբագրել

Թեհրանի համալսարանը համագործակցում է մի շարք առանցքային ինստիտուտների հետ՝

  • Կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ինստիտուտ
  • Երկրաֆիզիկայի ինստիտուտ
  • Անապատների հետ համագոյակցության միջազգային հետազոտությունների կենտրոն
  • Գիտության պատմության ինստիտուտ
  • Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Էլեկտրոնիկայի ինստիտուտ
  • Կանանց հետազոտությունների կենտրոն
  • Կիրառական մենեջմենտի հետազոտական կենտրոն
  • Dehkhoda Dictionary Institute
  • Մեքենաների, վառելիքի և շրջական միջավայրի հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ
  • Turbo մեքենաների ինստիտուտ
  • Վառելիքա-ինժեներական ինստիտուտ
  • Ջրային ինստիտուտ
  • Էներգետիկայի պլանավորման և կառավարման հետազոտության ինստիտուտ
  • Ինժեներական օպտիմալացման հետազոտական խումբ
  • Կենսաբանական հետազոտության ինստիտուտ
  • Ընդլայնված նյութերի հետազոտության ինստիտուտ
  • Անօրգանական նյութերի հետազոտության ինստիտուտ
  • ԹՀ գիտահետազոտական ինստիտուտ (UTRI) Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
  • ԹՀ տեխնոպարկը

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://iranarchpedia.ir/entry/17694
  2. 2,0 2,1 https://whc.unesco.org/en/tentativelists/6201/
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
  5. 5,0 5,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  6. «Hessaby». Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  7. «Graduate Faculty of Environment». University of Tehran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «Faculty of World Studies». University of Tehran. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանի համալսարան» հոդվածին։