Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա
«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (ռուս.՝ Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից։ Այն Այվազովսկին ստեղծվել է 1892 թվականին։ Նկարը վրձնել է կտավի վրա յուղաներկով։ Այս ստեղծագործության սյուժեում ընկած է այն պատումը, երբ երկու թուրքական գծանավեր՝ «Սելիմիեն» և «Ռեալ բեյը» հարձակվում են ռուսական «Մերկուրի» բրիգի՝ երկկայմ առագաստանավի վրա։ Այսօր «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավը պահպանվում և ցուցադրվում է հեղինակի ծննդավայրում՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Այվազովսկու պատկերասրահում։
Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1892 |
բարձրություն | 221 |
լայնություն | 339 |
ժանր | մարտանկարչություն և ծովանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Այվազովսկու պատկերասրահ |
հավաքածու | Այվազովսկու պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Բրիգի և թուրքական գծանավերի ծովամարտի պատմություն
խմբագրել«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավում Այվազովսկին պատկերել է ռուսական «Մերկուրի» բրիգի ծովամարտը թուրքական էսկադրայի գերազանցող ուժերի դեմ։ Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանահատվածում, երբ «Մերկուրին» պարեկություն էր անում Սև ծովում և Բոսֆորի նեղուցում:
Կտավում արտացոլված դեպքը կատարվել է 1829 թվականի մայիսի 14-ին, երբ «Մերկուրի» բրիգը կապիտան-լեյտենանտ, ռազմածովային հերոս Ալեքսանդր Իվանովիչ Կազարսկու ղեկավարությամբ, թույլ քամու պատճառով չկարողացավ հեռանալ թուրքական նավերի հետապնդումից։ Հետապնդող նավերը թուրքական էսկադրայի ամենամեծ ու արագընթաց գծանավերից էին։ Թուրքական առագաստանավերից մեկում գտնվում էր ռազմական նավատորմիղի կաբուդան փաշան՝ ծովակալը։ Արդյունքում ռուսական բրիգը ստիպված մենամարտի մեջ մտավ թուրքերի հետ։ Տախտակամածին կային ընդամենը 18 հրանոթներ, այն դեպքում, երբ թուրքական նավերում դրանց թիվը հասնում էր 200-ի։
Մարտի մեջ ներքաշվելու որոշումը ընդունվեց սպայական խորհրդի կողմից և հավանության արժանացավ բոլոր նավաստիների կողմից։ Դիմակայության ժամանակ, որը տևեց երկու ժամ, «Մերկուրիին» հաջողվեց կրակ բաց անելով «Ռեալ փաշայի» վրա՝ վնասազերծել դրա կայմերից մեկը։ Վերջինս ընկավ ու զրկեց նավին մանևրելու հնարավորությունից ու հետագա մարտից։ Մնալով մենակ «Սելիմե» գծանավի հետ, ռուսական բրիգը կարողացավ նույն կերպ վնասել նաև դրան։ Կայմը փլվեց և նավը ստիպված դուրս ելավ ծովամարտից։ «Մերկուրին»[1], հընթացս երկժամյա կատաղի մարտի, շատ լուրջ վնասվածքներ ստացավ։ Արդյունքում անձնակազմից ընդամենը 4 մարդկային զոհեր տվեց։ Բրիգը հաջողությամբ վերադարձավ Սևաստոպոլ։
Նկար
խմբագրելՀովհաննես Այվազովսկին այս թեմայով վրձնել է երկու կտավներ.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Айвазовский, Иван Константинович, Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями - 1892 год Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
- Айвазовский, Иван Константинович, Бриг "Меркурий" после победы над двумя турецкими судами - 1848 год Արխիվացված 2016-10-27 Wayback Machine Արխիվացված 2016-10-27 Wayback Machine
- Ayvazovski iki Türk gemisine saldırıyor.6 ağustos 2007 de güncellendi.
- İvan Ayvazovski sanatı 7 ağustos 2007 de güncellendi.
- Brig Mercury.7 Ağustos 2007 güncellendi. Արխիվացված 2007-08-06 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա կատեգորիայում։ |