«Գնա քո ճանապարհով» (անգլ.՝ Going My Way), գեղարվեստական, սև ու սպիտակ ֆիլմ, արժանացել է 7 Օսկար մրցանակի՝ ներառելով լավագույն ֆիլմի համար մրցանակը։ Մինչև տասներկու տարեկան երեխաներին ֆիլմը թույլատրվում է դիտել ծնողների ուղեկցությամբ։

Գնա քո ճանապարհով
անգլ.՝ Going My Way
ԵրկիրԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա, ռոմանտիկ կատակերգություն և երաժշտական ֆիլմ
Թվական1944 և դեկտեմբերի 27, 1944
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼեո ՄակՔերի[1][2][3]
ՊրոդյուսերԼեո ՄակՔերի
Սցենարի հեղինակՖրենկ Բաթլեր (սցենարիստ) և Ֆրենկ Քևեթ
ԴերակատարներԲինգ Քրոսբի[4][2][3], Բարրի Ֆիցջերալդ[4][2][3], Risë Stevens?[4], Ֆրենկ ՄակՀյու[4][2], Ջեյմս Բրաուն[4], Ջին Լոքհարթ[4][2], Փորթեր Հոլ[4], Ֆորտունիո Բոնանովա[4], Ջին Հեթեր[4][2], Էյլի Մելիոն[4], Ուիլյամ «Բիլ» Հենրի[4], Գիբսոն Գոուլենդ[5], Ուիլյամ Սմիթ[5], Ֆրանկլին Ֆառնում[5] և Անիտա Շարփ-Բոլսթեր[5]
ՕպերատորԼայոնել Լինդոն
ԵրաժշտությունՌոբերտ Է. Դոլան
ՄոնտաժԼեՌոյ Սթոուն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն130 րոպե
 Going My Way Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Հայր Ֆիցգիբոնը՝ ծեր քահանան, ծառայում էր այդ հին շրջանում արդեն 45 տարի, սակայն նրա եկեղեցին աղքատ էր, վատ էր ջեռուցվում և ուներ պարտքեր այդ տարածքի վարձույթի համար։ Եկամուտի շտկման համար իր մոտ ուղևորվեց երիտասարդ քահանա՝ Չակ Օ`Մոլին։ Հայր Ֆիցգիբոնը՝ եկածի հետ շփվելով զգում էր խառնված զգացողություններ, նա չափից դուրս ոչ սովորական էր կյանքի իր հայացքներում։ Եվ իրականում այդ երիտասարդ քահանան, ծառայության ազատ ժամանակի ընթացքում, տեղի երեխաների հետ խաղում էր բեյսբոլ, կազմակերպում դժվար պատանիների հետ կազմակերպում էր երգչախումբ և նույնիսկ գնում էր կինո դիտելու։ Նա ասում է․ «կրոնը պետք է լի լինի լույսով և կյանքով, այլ ոչ թե լինի մռայլ և մոխրագույն»։ Անցնում են շաբաթներ և հայր Ֆիցգիբոնը և քահանա Չակ Օ`Մոլին, թափանցում են միմյանց ճանաչելու մեջ, քանի որ նրանց նպատակը մեկն էր՝ Աստծո խոսքի ուրախությունը հաղորդել մարդկանց։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Բինգ Կրոսբի Չակ Օ`Մոլի հայր Չակ Օ`Մոլի
Բարի Ֆիցջերալդ Ֆիցգիբոն հայր Ֆիցգիբոն
Ֆրենկ ՄակՀյու Տիմոթի Օ`Դաուդ հայր Տիմոթի Օ`Դաուդ
Ջեյմս Բրաուն Թեդ Հայնս կրտսեր Թեդ Հայնս կրտսեր
Ջին Լոկհարտ Թեդ Հայնս ավագ Թեդ Հայնս ավագ
Ջին Հեզեր Կեռոլ Ջեյմս Կեռոլ Ջեյմս
Պորտեր Հոլ Բելկնեպ պարոն Բելկնեպ
Ֆորտուինո Բոնանովա Թոմասո Բոզանի Թոմասո Բոզանի
Ջուլի Գիբսոն տաքսու վարորդ

Մրցանակներ

խմբագրել

Օսկար 17-րդ մրցանակաբաշխությանը ֆիլմը առաջադրվել է տաս նոմինացիաների։ Բարի Ֆիցջերալդը միանգամից արժանացել է երկու նոմինացիայի․ Օսկար լավագույն դերասանի համար և Օսկար լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերի համար (արդյունքում կանոնները փոխվեցին, որպեսզի կանխեն նման իրավիճակները)։ Ֆիլմը ստացել է յոթ մրցանակ՝ ներառելով Օսկար մրցանակը՝ լավագույն ֆիլմի համար[6]։

նոմինացիա արդյունք հաղթող
Օսկար լավագույն ֆիլմի համար Հաղթանակ Paramount Pictures (Լեո Մակերի, պրոդյուսեր)
Օսկար լավագույն ռեժիսորի համար Հաղթանակ Լեո Մակերի
Օսկար լավագույն դերասանի համար Հաղթանակ Բինգ Կրոսբի
Օսկար լավագույն դերասանի համար Առաջադրված Բարի Ֆիցջերալդ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար Հաղթանակ Բարի Ֆիցջերալդ
Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար Հաղթանակ Ֆրենկ Բաթլեր և Ֆրենկ Կևետ
Օսկար լավագույն գրական սկզբնաղբյուրի համար Հաղթանակ Լեո Մակերի
Օսկար լավագույն երգի համար Հաղթանակ "Swinging on a Star"
Երաժշտություն՝ Ջիմի Վան Հեյսեն • Խոսքեր՝ Johnny Burke
Օսկար լավագույն օպերատորի աշխատանքի համար Առաջադրված Լայոնել Լինդոն
Հաղթող - Ջոզեֆ ԼաՇել – Լորա
Օսկար լավագույն մոնտաժի համար Առաջադրված Լերոյ Ստոուն
Հաղթող - Բարբարա Միկլին – Վիլսոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt0036872/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.filmaffinity.com/en/film238837.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9318.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.imdb.com/title/tt0036872/fullcredits
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «Awards for Going My Way». Internet Movie Database. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնա քո ճանապարհով» հոդվածին։