Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից։

Բոքսիտ ամերիկյան մանրադրամով չափերի համեմատության համար
Բոքսիտների հանքավայր Ավստրալիայում

Հանքագոյացնող միներալներ

խմբագրել

Բոքսիտների գլխավոր հանքագոյացնող միներալներն են գիբսիտը (Al(OH)3) բյոմիտը (γ-AlO(OH)), դիասպորը (α-AlO(OH)), գյոթիտը, հիդրոհեմատիտը, հիդրոգյոտիտը, կաոլինիտը, քլորիտները, ռուտիլը, իլմենիտը և այլն։ Գույնը՝ սովորաբար կարմիր, գորշ–շագանակագույն։ Բնության մեջ հանդիպում է պինդ, ծակոտկեն, հողանման, փուխր և կավանման ագրեգատներով։

Կառուցվածքային հատկանիշներ

խմբագրել

Ըստ կառուցվածքային հատկանիշների՝ առանձնացնում են բեկորային (պելիտային, ավազաքարային, կոպճաքարային, կոնգլոմերատային) և կոնկրեցիոն (ձվաքարային(կրաքարի մի տեսակը, որ ձվի նման նախշեր ունի), սիսեռաքարային, լիմոնիտային)։

Ծագում

խմբագրել

Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։

 
Բոքսիտների արդյունաբերությունը 2005 թվականի դրությամբ

Տարածում

խմբագրել

Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։

2010 թ. բոքսիտների ընդհանուր հաստատված պաշարները (x 1000 տ.)[1]
Երկիր Հանքարդյունաբերություն Պաշար Ընդհանուր պաշար
2010 2011 (դրությամբ)
  Գվինեա 17,400 18,000 7,400,000 8,600,000
  Ավստրալիա 68,400 67,000 6,200,000 7,900,000
  Վիետնամ 80 80 2,100,000 5,400,000
  Ճամայկա 8,540 10,200 2,000,000 2,500,000
  Բրազիլիա 28,100 31,000 3,600,000 2,500,000
  Գայանա 1,760 2,000 850,000 900,000
  Հնդկաստան 18,000 20,000 900,000 1,400,000
  Չինաստան 44,000 46,000 830,000 2,300,000
  Հունաստան 2,100 2,100 600,000 650,000
  Իրան 500[2]
  Սուրինամ 4,000 5,000 580,000 600,000
  Սիերա Լեոնե 1,090 1,700 180,000 ?
  Ղազախստան 5,310 5,400 160,000 450,000
  Վենեսուելա 2,500 4,500 320,000 350,000
  Ռուսաստան 5,480 5,800 200,000 250,000
  ԱՄՆ 30[2] Ոչ արդյունաբերական 20,000 40,000
Այլ երկրներում 2,630 2,600 3,300,000 3,800,000
Ընդհանուր պաշարները 209,000 220,000 29,000,000 38,000,000

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Bauxite and Alumina» (PDF). U.S. Geological Survey (Mineral Commodity Summaries). January 2012. էջ 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 2,0 2,1 «World mineral statistics | MineralsUK». Bgs.ac.uk. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 535