Ավեստերեն
Ավեստայի, Ավեստայով ավանդված լեզուն, որը Զրադաշտական կրոնի սուրբ գիրքն է։ Այդ պատճառով էլ կոչվում է Ավեստայի լեզու։ Ավեստայի լեզուն սխալմամբ անվանում են զենդերեն։ Սակայն զենդերենը Ավեստայի պահլավերեն մեկնաբանությունն է։ Ավեստերենի այբուբենը պահլավական այբուբենի տարատեսակ է։ Ունի 44 տառ։ Բոլոր բաղաձայն և ձայնավոր հնչյունները ունեն իրենց տառերը։ Ավեստայի լեզուն իր կառուցվածքով համարվում է արևելաիրանական ու մոտ է գտնվում արևելաիրանական լեզուներին։
Ավեստերեն | |
---|---|
Տեսակ | մեռած լեզու, հին լեզու և լեզու |
Ենթադաս | արևելաիրանական լեզուներ |
Մասն է | հին իրանական լեզուներ |
Երկրներ | Իրան[1], Աֆղանստան, Մոնղոլական կայսրություն, Ադրբեջանական ԽՍՀ, Ուզբեկստան, Խիվայի խանություն, Կոկանդի խանություն, Կազանի խանություն, Օսմանյան կայսրություն, Բուխարայի էմիրություն, Khanate of Bukhara, Ղրիմի խանություն, Ֆրանսիական Հնդկաստան և Բրիտանական Հնդկաստան |
Խոսողների քանակ | 0 մարդ |
Գրերի համակարգ | Avestan? և Gujarati? |
IETF | ae |
ԳՕՍՏ 7.75–97 | аве 016 |
ISO 639-1 | ae |
ISO 639-2 | ave |
ISO 639-3 | ave |
Avestan language Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելԳ. Մ. Նալբանդյան, Իրանական լեզուներ և բարբառներ, Երևան 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավեստերեն» հոդվածին։ |