Ալիռզա Դաբիր (պարս.՝ علیرضا دبیر, սեպտեմբերի 16, 1977(1977-09-16), Թեհրան, Իրան), իրանցի նախկին մարզիկ, ազատ ոճային ըմբիշ: 2019 թվականի հուլիս ամսից Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է: Բազմիցս հռչակվել է Իրանի չեմպիոն: Ոսկե մեդալ է նվաճել նաև Սիդնեյում 2000 թվականին անցկացված ամառային օլիմպիական խաղերում[2]: Աշխարհի 1998 թվականի առաջնությունում գրավել է առաջին, 1999, 2001 և 2002 թվականների առաջնություններում՝ երկրորդ տեղը: 2013 թվականից Իրանի մայրաքաղաքի՝ Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ է[3]:

Ալիռզա Դաբիր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Իրան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 16, 1977(1977-09-16) (47 տարեկան)
Ծննդավայր՝Թեհրան, Իրան
Հասակ՝162 սանտիմետր
Քաշ՝66 կիլոգրամ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1988 թվականից: 1994 և 1997 թվականներին դարձել է աշխարհի պատանեկան, 1998 և 2002 թվականներին՝ ուսանողական առաջնությունների չեմպիոն: 1998-2001 թվականներին չորս անգամ նվաճել է աշխարհի գավաթը՝ առաջին երեք տարիներին հանդես գալով 58 կգ, 2001 թվականին՝ 63 կգ քաշային կարգում: Մեկական անգամ հռչակվել է աշխարհի ուսանողական առաջնության և ասիական խաղերի փոխչեմպիոն (համապատասխանաբար՝ 1996 և 2002 թ.):

Մարզական արդյունքներ

խմբագրել
Աշխարհի առաջնությունների/Օլիմպիական խաղերի մրցամարտեր
Արդյունքը Գրանց. Մրցակիցը Միավորն. Ամսաթիվը Մրցույթը Մրցավայրը Նշումներ
պարտութ. 24-7   Ուզբեկստան Արթուր Թավկազախով 4-5 2004-08-26 օլիմպիական խաղեր   Հունաստան Աթենք
պարտութ. 24-6   Մախաչ Մուրթազալիև 0-4 2004-08-26 օլիմպիական խաղեր   Հունաստան Աթենք
պարտութ. 24-5   Էստոնիա Ահտո Ռասկա - 2003-09-12 աշխարհի առաջնություն   Նյու Յորք Դուրս է մնացել մրցապայքարից:
պարտութ. 24-4   Բուլղարիա Սերաֆիմ Բարզակով 2-4 2003-09-12 աշխարհի առաջնություն   Նյու Յորք
պարտութ. 24-3   Ուկրաինա Էլբրուս Տեդեև 4-5 2002-09-05 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 24-2   Զաուր Բոտաև 2-1 2002-09-05 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 23-2   Նիլ Էվերս 4-1 2002-09-05 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 22-2   Ճապոնիա Կազուիկո Իկեմացու 6-4 2002-09-05 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 21-2   Չինաստան Չուան Լի 9-2 2002-09-05 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան Առաջնելույթ 66 կգ քաշային կարգում
պարտութ. 20-2   Բուլղարիա Սերաֆիմ Բարզակով 1-3 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա Գոտեմարտ ոսկե մեդալի համար
հաղթ. 20-1   Թուրքիա Մեհմետ Յոզգաթ 3-0 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա
հաղթ. 19-1   Բիլլ Զադիկ 9-2 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա
հաղթ. 18-1   Ինդոնեզիա Մոկեշ Կումար 10-0 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա
հաղթ. 17-1   Մոլդովա Ռուսլան Բուդիստյանու 4-3 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա
հաղթ. 16-1   Պերու Խոսե Լուիս Պաիկո 10-0 2001-11-22 աշխարհի առաջնություն   Բուլղարիա Սոֆիա Առաջնելույթ 63 կգ քաշային կարգում
հաղթ. 15-1   Ուկրաինա Եվգենի Բուսլովիչ 3-0 2000-09-28 օլիմպիական խաղեր   Ավստրալիա Սիդնեյ Նվաճել է ոսկե մեդալ:
հաղթ. 14-1   Թերրի Բրանդս 6-4 2000-09-28 օլիմպիական խաղեր   Ավստրալիա Սիդնեյ
հաղթ. 13-1   Մոնղոլիա Փուրևբաթար Օյունբուլեգ 5-2 2000-09-28 օլիմպիական խաղեր   Ավստրալիա Սիդնեյ
հաղթ. 12-1   Գիվի Սիսաուրի 3-0 2000-09-28 օլիմպիական խաղեր   Ավստրալիա Սիդնեյ
հաղթ. 11-1   Գվինեա Բիսաու Թալաթա Էմբալո 10-0 2000-09-28 օլիմպիական խաղեր   Ավստրալիա Սիդնեյ
պարտութ. 10-1   Թուրքիա Հարուն Դողան 1-3 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա Գոտեմատ ոսկե մեդալի համար:
հաղթ. 10-0   Ուզբեկստան Դամիր Զախարտինով 3-0 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա
հաղթ. 9-0   Սլովակիա Անդրեյ Ֆաշենեկ 5-0 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա
հաղթ. 8-0   Մոնղոլիա Փուրևբաթար Օյունբուլեգ 4-2 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա
հաղթ. 7-0   Ուկրաինա Եվգենի Բուսլովիչ 2-1 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա
հաղթ. 6-0   Ադրբեջան Արիֆ Աբդուլաև 4-1 1999-10-07 աշխարհի առաջնություն   Թուրքիա Անկարա
հաղթ. 5-0   Թուրքիա Հարուն Դողան 2-2 1998-09-07 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան Նվաճել է ոսկե մեդալ:
հաղթ. 4-0   Ղրղզստան Ռուսլան Մադյինով 8-3 1998-09-07 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 3-0   Թադեուշ Կովալսկի 12-0 1998-09-07 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 2-0   Հարավային Կորեա Ջին-Հյուկ Ջունգ 3-2 1998-09-07 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան
հաղթ. 1-0   Չինաստան Ֆան Ժան 7-0 1998-09-07 աշխարհի առաջնություն   Իրան Թեհրան 58 կգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/da/ali-reza-dabir-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418030540/https://www.sports-reference.com/olympics/athletes/da/ali-reza-dabir-1.html |url-status=dead |archive-date=2020-04-18 |title=Ali Reza Dabir
  3. [https://web.archive.org/web/20151125092837/http://rinf.com/alt-news/breaking-news/tehran-city-council-members-announced/42976/ Արխիվացված 2015-11-25 Wayback Machine Արխիվացված 2015-11-25 Wayback Machine Tehran City Council members announced (ուկրաիներեն՝ Оголошені члени міської ради Тегерана) // RINF Independent News, 18.06.2013](անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիռզա Դաբիր» հոդվածին։