Ալիբի
Ալիբի (լատին․՝ alibi - «այլ տեղ»), այլուրեքություն, կրիմինալիստկիայում ապացուցված փաստ, որը հիմնավորում է մեղադրյալի կամ կասկածյալի՝ հանցագործության պահին հանցագործության վայրում չլինելը։ Ալիբին կարող է լինել ինչպես վկաների ցուցմունքով, այնպես էլ՝ նյութական ապացույցներով (օրինակ ճամփորդական փաստաթղթերը, ծառայությունների կտրոնները և այլն)։ Ալիբին կարող է նաև կեղծ լինել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 344)։ |