Ազիմուտ
Ազիմուտ (արաբ․՝ سمت, «աս-սիմթ» (ուղղություն)), դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի հյուսիսային ուղղության միջև ընկած անկյունը։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է աստիճաններով (°) 0-ից մինչև 360։ Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է աշխարհագրական միջօրեագիծը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։
Ազիմուտի օրինակն է, երկնքում աստղի դիրքի չափումն է։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը հորիզոնն է կամ ծովի մակերեսը և հաշվարկման կետը հյուսիսն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է[1]։
Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում նավարկման, աստղագիտության, քարտեզագրության, հանքաարդյունաբերության և հրետանու մեջ։
Նավարկում
խմբագրելՑամաքային նավարկման և դիրքորոշման մեջ, ազիմուտը որպես կանոն նշանակում են ալֆա, տառով և այն սահմանվում է, որպես հորիզոնական անկյուն, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ, հյուսիսային գծից կամ միջօրեականից[2][3]։ Ազիմուտի ավելի ընդնհանուր սահմանման մեջ այն որևէ հստակեցված չափման կետի կամ հեշտորեն գտնվող ուղղության գծի հետ կազմած հորիզոնական անկյուն է, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ[4][5][6]։
Ներկայումս, ազիմուտի համար հաշվարկման կետն է հանդիսանում իրական հյուսիսը, որը 0° ազիմուտն է, չնայած երբեմն կարող են գործածվել նաև այլ չափման միավորներ (գրա, միլ)։ Ամեն դեպքում, ազիմուտը չի կարող գերազանցել, շրջանագծի մեջ եղած չափման միավորների առավելագույն արժեքը, 360° շրջանագծում դա 359 աստիճան, 59 րոպե, 59 վայրկյան է (359° 59' 59")։
Օրինակ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվելով 360° ունեցող շրջանագծի կենտրոնում, արևելքի ազիմուտը կկազմի 90°, հարավինը 180°, արևմուտքինը 270°։ Սակայն կան բացառույթւններ՝ որոշ նավարկման համակարգերը օգտագործում են աշխարհագրական հարավը, որպես հաշվարկման կետ։ Տեսականորեն ցանկացած ուղղություն կարող է ծառայել որպես հաշվարկման կետ, եթե այն պարզ սահմանված է և հայտնի է համակարգի բոլոր օգտագործողներին։
Ճշմարիտ ազիմուտներ
խմբագրելՀաշված Հյուսիսից | |||
---|---|---|---|
Հյուսիս | 0° կամ 360° | Հարավ | 180° |
Հյուսիս–Հյուսիսարևելք | 22.5° | Հարավ–Հարավարևմուտք | 202.5° |
Հյուսիսարևելք | 45° | Հարավարևմուտք | 225° |
Արևելք–Հյուսիսարևելք | 67.5° | Արևմուտք–Հարավարևմուտք | 247.5° |
Արևելք | 90° | Արևմուտք | 270° |
Արևելք–Հարավարևելք | 112.5° | Արևմուտք–Հյուսիսարևմուտք | 292.5° |
Հարավարևելք | 135° | Հյուսիսարևմուտք | 315° |
Հարավ–Հարավարևելք | 157.5° | Հյուսիս–Հյուսիսարևմուտք | 337.5° |
Եզրույթի այլ գործածումներ
խմբագրելԱզիմուտ եզրույթը օգտագործվում է հրետանու համակարգման մեջ։ Հրետանահին գործում, ազիմուտը սահմանվում է, որպես կրակի ուղղություն։
Ազոիմուտը օդային նավարկման մեջ սահմանվում է, որպես թռիչքի ուղղություն, հաշվարկված օդանավի դիրքից։
Մագնիսական ժապավենով սարքերում, ազիմուտը ժապավենի և (կարդացող) գլխի մեջ եղած անկյունն է։
Ձայնի տեղորոշմանը վերաբերվող փորձերի և գրականության մեջ, ազիմուտը ձայնի աղբյուրի և գլխի (աչքերի) մեջտեղով անցնող երևակայան գծի միջև կազմած անկյուն է։
Ազիմուտային արագացուցիչը նավաշինության մեջ, դա այն պռոպելերն է, որը կարող է պտտվել հորիզոնական հարթության մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://dictionary.reference.com/browse/azimuth
- ↑ U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (7 May 1993), ch. 6, p. 2
- ↑ U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (28 March 1956), ch. 3, p. 63
- ↑ U.S. Army, ch. 6 p. 2
- ↑ U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (17 September 1941), pp. 24-25
- ↑ U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (23 December 1944), p. 15
Ընթերցե՛ք «ազիմուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիմուտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 119)։ |