Աբա Գնունի (3-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Առբերանի (Գնունիք) գավառի տանուտերը, Գնել Գնունու որդին, Պարգև Գնունու հայրը և Գնել Արշակունու քեռին, Գնունիների նախարարական տոհմից[1]։

Աբա Գնունի
Գնունիքի տեր
4-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 4-րդ դար
Դինաստիա Գնունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Գնել Գնունի
Զավակներ Պարգև Գնունի

Կենսագրություն

խմբագրել

Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակի մահից հետո նրան հաջորդում է որդին՝ Տիրան Բ-ն (338-350)։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին Վրթանես Ա-ին հաջորդում է որդին՝ երիտասարդ Հուսիկ Ա Պարթևը։ 341 թվականին Տիրան թագավորը սովորության համաձայն, Հուսիկ Պարթևի հետ գումարում է ժողով, մեծ նախարարների մասնակցությամբ։ Գումարված ժողովին մասնակցում են՝ մեծ հազարապետ Վաղարշ Անձտեցին, որը Մեծ Հայքի հազարապետության տոհմից էր (այդ ժամանակներում հազարապետները նշանակվում էին Անձտեացիների տոհմից) ու Անձիտի իշխանն էր, Մեծ Ծոփքի Զարեհ Ծոփացի իշխանը, Շահունյաց Ծոփքի Վարազ Շահունի իշխանը, Հաշտենից գավառի իշխան Գնիթ Կամինականը, Վանանդ գավառի իշխան Որոթ Վանանդեցին, Անձևացյաց տոհմի իշխան Շահեն Անձևացին, Գողթնի իշխան Ատամը, Կողբափորի իշխան Մանավազը, Ձորափորի իշխան Գորութը, Խորխոռունյաց տոհմից մախազության տան իշխան Մանասպը, Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցը և Գնունյաց իշխան Աբան[2][3]։

Մի խումբ նախարարների հետ ուղեկցել է Հուսիկ Ա Պարթևին Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1։
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 461-462
  3. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդը Տիրան թագավորի գահակալության մասին, դպր. Գ, գլ. ԺԲ